Տավուշի ուղղությամբ հակառակորդի դիպուկահարից զինծառայող է վի...
Ադրբեջանը մարտական կորուստ ունի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արցախում վրաերթի է ենթարկվել 9-ամյա երեխա ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հռիփսիմե Ասատրյան. Բակոն հերոս էր (Շաբաթօրյա ընթերցումներ «Փ... ՄՇԱԿՈՒՅԹ
Տնտեսական ոլորտում արմատական բարեփոխումներ կատարելու փոխարե... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 17.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Տեսախցիկը ֆիքսել է Երեւանում Toyota-ի կողմից 2 հետիոտնի վրաերթի ենթարկելու պահը. Երկուսն էլ մահացել են (ֆոտո) 34 ավտովթար՝ 3 օրում. զոհվել է մեկ, վիրավորվել՝ 49 մարդ Հայ դիրքապահներն Ադրբեջանի Հատուկ նշանակության ջոկատի դիպուկահար են ոչնչացրել Վիճաբանություն անչափահասների միջև. նրանցից մեկը դանակահարվել է Գարեգին Բ-ն նոր նշանակում է արել Երեւանյան շենքի պատշգամբի պատը փլուզվել է. բեկորներն ընկել են կանանց վրա Արարատի մարզում ավտոմեքենան ընկել է ջրատարը Հոգեբուժարանի բժիշկն ահազանգել է, որ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի անվտանգության աշխատակիցը վնասվածք է հասցրել քաղաքացուն Խոշոր հրդեհ ավտոտեխսպասարկման կետում. Այրվել են մեքենաներ. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Գյումրիում տներից մեկի տանիքն այրել է Երկրաշարժ՝ 5.7 մագնիտուդ ուժգնությամբ Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնում Նավթի համաշխարհային գները նվազում են Ջերմուկ-Գորայք ճանապարհին բուք է. երկու կողմից կա կուտակված 80 մեքենա. Արարատում եւ Սյունիքում ձյուն է տեղում

Յունիբանկի «Կանայք բիզնեսում» ծրագրով կվարկավորվեն ավելի քան 100 կին ձեռներեցներ

Բիզնեսում կանանց ներգրավվածությունը համաշխարհային տնտեսության աճող միտում է: Գնալով ավելի շատ ընկերություններ են ներգրավում իրենց ղեկավար օղակում առնվազն մեկ կին: Grant Thornton-ի զեկույցի համաձայն, Հայաստանում ղեկավար պաշտոնների գրեթե մեկ երրորդը  զբաղեցնում են կանայք` 32%:

Կանանց ձեռներեցությանն աջակցելու նպատակով Յունիբանկը FMO բանկի հետ համատեղ իրականացնում է «Կանայք բիզնեսում» ծրագիրը, որի շրջանակներում ընկերությունների կին սեփականատերերը կամ ղեկավարները կարող  են մինչև 500 հազար ԱՄՆ դոլար գումարով և 10.5% տարեկան տոկոսադրույքով վարկ ստանալ: Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով` մինչև 60 ամիս ժամկետով:

«Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակներում վարկը տրամադրվում է տարբեր ոլորտներում ներգրավված կին ձեռներեցներին` արտադրություն, առևտուր, տուրիզմ, սպասարկում (այդ թվում` տպագրություն և բժշկական սարքավորումներ) և այլն: Նախնական գնահատականներով, «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակներում  բիզնեսի զարգացման և ընդլայնման համար վարկային միջոցներ կհատկացվեն ավելի քան 100 կին ձեռներեցների:

Անհատ ձեռներեց Քրիստինե Շահբազյանն արդեն իսկ օգտվել է Յունիբանկի նոր առաջարկից :

-Մենք ստացել ենք վարկ շահավետ պայմաններով, ինչը նշանակում է , որ այժմ մենք կարող ենք իրականացնել  մեր բոլոր պլանները` ընդլայնել, արդիականացնել բիզնեսը և դուրս գալ նոր մակարդակ: Այժմ ես ղեկավարում եմ փոքր բիզնես, բայց Յունիբանկի աջակցության շնորհիվ, վստահ եմ առաջիկա հինգ տարիներին կանցնենք զարգացման նոր փուլ:

-Այս ծրագրի նպատակը գործարար կանանց համար ֆինանսավորման ևս մեկ աղբյուր ստեղծելն է, ինչը նրանց բիզնեսի զարգացման համար նոր խթան կհանդիսանա,- նշում է Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման  և վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը: -Վարկը տրամադրվում է կոնկրետ նպատակների համար` շրջանառու միջոցների համալրման, ներդրումների, այլ բանկերում և վարկային կազմակերպություններում վարկերի վերաֆինանսավորման համար:

Յունիբանկը և FMO-ն համագործակցության համաձայնագիրը ստորագրել են այս տարվա հոկտեմբերին Նիդերլանդներում: Ծրագրի շրջանակներում կին ձեռներեցներին կհատկացվի 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորում: «Կանայք բիզնեսում» ծրագրի իրականացումը հնարավորություն կտա աջակցել ՓՄՁ-ների զարգացմանը և նպաստել Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը: 

website by Sargssyan