ԱԺ նիստերից առաջ՝ «տնային աշխատանք» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շահաբաժին և պարտատոմսեր՝ պատգամավորի հայտարարագրում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տեսչական մարմինը տուգանելուց և թվեր հրապարակելուց բացի, պետք... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Եթե լուրջ խնդիր չես դնում, քո ինչի՞ն է պետք տեղեկատվական տե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ովքե՞ր են գողերը և ինչպե՞ս պատժել նրանց ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահներ ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Անհայտ անձը սկոտչով կապկպել է երիտասարդ կնոջը և այրել նրան Քաղաքական գործընթացների յուրատեսակ կատալիզատոր ԱԺ նիստերից առաջ՝ «տնային աշխատանք» Ահա, թե ինչու պետք է ջուր խմել առավոտյան դատարկ ստամոքսին Քոչարյանի վճիռը կհրապարակվի դռնբաց նիստում Հայկական զինուժն էլ «ձեռքները ծալած» չի նստում Բակո Սահակյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակել Շահաբաժին և պարտատոմսեր՝ պատգամավորի հայտարարագրում Տեսչական մարմինը տուգանելուց և թվեր հրապարակելուց բացի, պետք է նաև վերլուծություններ անի ԲՀԿ-ն ու «Եդինայա Ռոսիա»-ն հուշագիր կստորագրեն.Գ. Ծառուկյանն ընդունել է ՌԴ դեսպանին ԱԺ նիստերից առաջ՝ «տնային աշխատանք» Ինչո՞ւ զբաղվածության պետական գործակալության ՕԳԳ–ն չի չափվում Փաշինյանը պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը. Էդուարդ Շարմազանով Բյուջետայի՞ն, թե՞ ինքնուրույն. ինչո՞ւ են ֆինանսավորվում կուսակցությունները Ամեն ինչ գիտե՞նք Կոլումբոսի մասին. իրականում ոչինչ էլ չգիտենք «Եթե լուրջ խնդիր չես դնում, քո ինչի՞ն է պետք տեղեկատվական տեխնոլոգիան» Երևանի Կիևյան կամրջի վրա փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը Մայր բուհը՝ հեղափոխության հանդիման. դժվարին հանգուցալուծում Ովքե՞ր են գողերը և ինչպե՞ս պատժել նրանց

Մեր տղաների կորուստները, սպիեր են, որոնք չեն վերանա. Գագիկ Ծառուկյանը երևանյան քարոզարշավի ժամանակ խոսեց ապրիլյան պատերազմից

Մեր սահմանին պետք է կանգնեն ոչ թե 18 տարեկան զինվորներ, այլ վարժ զինվորականները: Ճիշտ է, ապրիլյան պատերազմին մեր տղաներն ապացուցեցին, որ հայրենիքի համար ատրաստ են անել ամեն ինչ՝ անգամ կյանքը զոհել, բայց պետք է խնայենք մարդկանց կյանքը: Մեր տղաների կորուստները, սպիեր են, որոնք չեն վերանա: Զոհվածների ծնողներին մենք կարող ենք միայն մխիթարել ու ջերմ վերաբերմունք ցուցաբերենք: Այս մասին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասաց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված քարոզարշավի ժամանակ:

Ներկայացնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրային դրույթները` Ծառուկյանը խոսեց այնպիսի կարևորագույն դրույթների մասին`  ինչպիսին է օրինակ ուսանողների վարձավճարները:

Իր խոսքում առաջնորդն ընդգծեց.  «Բազմաթիվ քաղաքական գործիչներ կան, որոնք պնդում են՝ ուսանողները մեր ապագան են, բայց նրանք ոչինչ չեն արել ուսանողների հանար»: Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց. «Ինքն իր անձնական գումարներով մշտապես աջակցել է ուսանողներին, բայց դա պետք է արվի պետական մակարդակով»:

«Ուսանողը գումարի պատճառով չպետք է դուրս մնա: Կարելի է ուսանողների հետ պայմանագրեր կնքել. Նա ուսումը ավարտելուց հետո աշխատանքի կանցնի ու կվճարի իր ուսման վարձը: Տնտեսությունը պետք է զարգանա գիտության հիման վրա, ոչ թե էժան աշխատուժի: Կարմիր դիպլոմով ավարտած մարդիկ անգործ են մնում: Ծանոթ-բարեկամ կապը չպետք է գործի: Լավ սովորող ուսանողը պետք է աշխատանք ունենա», - ասաց Գագիկ Ծառուկյանը:

Անդրադարձ կատարելով առողջապահության ոլորտին` նա նշեց, որ առողջապահության ոլորտում ևս բազմաթիվ խնդիրներ կան: «Հատկապես պետպատվերով բուժսպասարկում ստանալիս քաղաքացինբերը բազմաթիվ խնդիրների են բախվում: Այսօր մարդը հիվանդ նստում է տանը գումար չունենալով ամոթիվ չի գնում հիվանդանոց: Կարելի է վաուչեր տրամադրել մարդկանց եւ այդ ժամանակ մարդիկ ոչ թե կլինեն խնդրողի կարգավիճակում, այլ կգնան այն հիվանդանոց, որտեղ իրենց որակյալ բուժսպասարկում կտրամադրեն: Սրանք պարզապես խոսքեր չեն, սրանք լուջ խնդիրներ են, որոնց մարդիկ բախվում են առօրյայում», - ասաց Գագիկ Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանը կարեւոր եւս մեկ շեշտադրում կատարեց, խոսելով բնակարանաշինության մասին. «Շատ կարևոր է, որ նորաստեղծ ընտանիքները կարողանան բնակարաններ ձեռք բերեն: Օրինակ՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում շենքեր են կառուցվել եւ աբովյանցիները հնարավորույթուն ունեն ամսական 65 հազար դրամ վճարել տասը տարվա ընթացքում ու բնակարան ունենալ: Պարոն Ծառուկյանը հավելեց, որ ինքը Երևանում ևս բնակարաններ կկառուցի, որպեսզի մարդիկ կարողանան ամսական մոտ 65 հազար դրամ վճարել ու բնակարան ունենալ, միայն թե քաղաքապետը տարածք տրամադրի»:

website by Sargssyan