Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Եթե ամեն մեկն իրեն Հայկ Նահապետ կարծի, ոչ մի խնդիր էլ չի լուծվի. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան պատերազմի մասնակից, ազգային պարարվեստի գործիչ, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի կարծիքով հայկական մշակույթն ուրիշների կողմից սեփականաշնորհելը նախորդ իշխանությունների ապաշնորհ դիվանագիտության արդյունքն է: Եվ եթե Արցախի հարցը դեռ շարունակում ենք բարձրացնել այսօրվա տեսանկյունից, ապա ընկնում ենք օտարների հյուսած սարդոստայնի մեջ: Հարկավոր է հարցին պատմական փաստերի տեսանկյունից մոտենալ և չի կարելի հազարամյակների մշակույթը մեկ տարում մանրադրամի վերածել, համոզված է արվեստագետը: Սեփական մշակույթը պահպանելու և պատշաճ ներկայացնելու համար հարկավոր է նաև համակարգված գաղափարական և ոգեղեն պայքար մղել տարբեր ուղղություններով, ինչը, փաստորեն, չի իրականացվում: 
 
«Եթե մենք ներկայացնենք, որ Ադրբեջանն ընդամենը 100 տարվա պատմություն ունի, քանի որ այսօրվա ադրբեջանցիները նույն կովկասյան թաթարներն են, որոնք ընդամենը ապրել են Ռուսաստանի տիրապետության ներքո, անգամ 1914 թվականին Ցարական Ռուսաստանի հանրագիտարանում այդ պետությունն իր ազգությամբ գրանցված չի եղել, և առաջին անգամ ադրբեջանցի և Ադրբեջան անվանումները 1918 թվականին են շրջանառության մեջ դրվել, ամեն ինչ առավել հասկանալի կլինի միջազգային հանրության համար: Այսինքն, եթե մենք այնքան ապաշնորհ ենք, որ չգիտենք խորքային դիվանագիտական կռիվներ նախաձեռնելու և իրականացնելու մշակույթը, բնականաբար, կհայտնվենք մակերեսային կռվի դաշտում և անգամ կարող ենք ագրեսորի պիտակ վաստակել: Եթե մենք մինչ օրս չենք կարողացել հակամարտության ելակետային հարցերը ճիշտ սահմանել և մեր կռիվը սկսում ենք 1991 կամ 1994 թվականից, այդ իսկ պատճառով էլ սկսում ենք մշակութային, դիվանագիտական և քաղաքական առումներով պարտություններ գրանցել»,– ասաց Գ. Գինոսյանը: 
 
Ցավալի է նաև, որ չի հաջողվում միջազգային հանրությանը պատմականորեն փաստարկված այն իրողությունները ներկայացնել, որ, օրինակ, քոչվոր ցեղերը չեն կարող լավաշ ունենալ, քանի որ թոնիր ունենալու համար նախ հարկավոր էր նստակյաց կենսակերպ ունենալ, իսկ կովկասյան թաթարները քոչվոր կյանք են վարել: Եվ եթե նման հարցերում Հայաստանն իր ասելիքը չի կարողանում տեղ հասցնել, ապա բնական է, որ «ՅՈՒՆԵՍԿՈ»–ն ազատորեն կօգտվի ադրբեջանական նավթադոլարներից և ցանկացած որոշում կարող է ընդունել:
 
««ՅՈՒՆԵՍԿՈ»–ի նախկին ղեկավար Նատալ յա Բոկովան ազգությամբ բուլղարուհի էր, գուցե բուլղարացի թուրք էր, քանի որ Բուլղարիայում շատ թուրքեր են ապրում: Այսինքն, ալիևյան նավթադոլարներից սնվող մարդկանց հույսին մնալ պետք չէ, բայց իմ կարծիքով հարկավոր է միջազգային մեծ աղմուկ բարձրացնել նմանօրինակ որոշումների դեմ: Մյուս կողմից հարկավոր է աշխարհի հռչակավոր սրահներում տարբեր համերգներ կազմակերպել, աշխարհի ուշադրությունը սևեռել հայկական մշակույթի վրա: Բայց հարց է ծագում, թե ինչ էին անում մեր իշխանությունները, երբ Ադրբեջանը այս կամ այն հայտն էր ներկայացնում: Ինչու չեն բարձրաձայնում, թե «ՅՈՒՆԵՍԿՈ»– ում ո՞վ է մեր ներկայացուցիչը և ինչո՞վ է նա առհասարակ զբաղված: Պետք է նաև այս հարցերին նույնպես պատասխան տրվի: Հակառակ դեպքում ստացվում է, որ ինքներս մեզ պարապուրդի ենք ենթարկել»,– ասաց Գ. Գինոսյանը:
 
Համույթի ղեկավարի խոսքով, խորհրդային ժամանակներից տասնամյակներ շարունակ Ադրբեջանը զբաղված է եղել պատմություն և մշակույթ հորինելով: Հիմա ևս շարունակում է այդ ավանդույթները և ինչ հնարավոր է, փորձում են իրենցը դարձնել:
 
«Սերունդ դաստիարակելու համար իրենց պետք է ստեր հորինելով «հիմնավորումներ» ստեղծել: Սեփականը չունեցողի հոգեբանություն է, որի պատճառով էլ ինչ կարողանում են, սրանից–նրանից են գողանում: Սա նաև հայկական անտարբերության հետևանք է: Ես նոր եմ վերադարձել ԱՄՆ–ից և սարսափելի զայրացած եմ: Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թատրոնում «Հայաստան» ցուցահանդես է կազմակերպված, որտեղ ներկայացված են «Աստվածաշունչներ», խաչքարեր, հոգևորականների պարագաներ և ուրիշ ոչինչ: Ո՛չ տարազ է ներկայացված, ո՛չ պարարվեստ, ո՛չ ճարտարապետություն, ո՛չ մի բան: Ինչպե՞ս կարելի է հիսուն «Աստվածաշունչ» ներկայացնել և չներկայացնել «Սասունցի Դավիթ» էպոսը, Երվանդ Քոչարին, Կոջոյանին, Կոմիտասին, Մաշտոցին: Ես ամոթով դուրս եկա այդ ցուցահանդեսից: Ամոթ է մի վայրում նման ցուցահանդես կազմակերպելը, ուր հարյուրավոր ազգեր են ապրում: Սեփական մշակույթի հանդեպ նման վերաբերմունքի պայմաններում բնական է, որ օտարը ոտնձգություն կանի մեր մշակույթի հանդեպ: Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց այս ամենը խոսում է այն մասին, որ ամեն մեկն իրենով է զբաղված, ոչ թե նրանով, ինչով պետք է իրականում զբաղվի»,– ասաց Գ. Գինոսյանը:
 
Ազգային գործչի խոսքով՝ տարիներ ի վեր մշակութային գիտաժողովներ չեն կազմակերպվել և այս պայմաններում բնական է, որ եղածը հանրահռչակել էլ չեն կարողանա: Ու քանի դեռ նախորդ իշխանություններից մինչ օրս մշակույթի ճյուղերն ըստ առաջնահերթությունների չի դասակարգվել և բոլոր ուղղություններով վարվում է կոմպլեմենտար քաղաքականություն, ոչինչ էլ չի փոխվի:
 
«Երբեք չի բարձրացվել այն հարցը, թե գաղափարական և ազգային ինքնության տեսանկյունից Հայաստանի հոգևոր անվտանգությունն ապահովելու նպատակով հայ քաղաքացի դաստիարակելու համար մշակութային ի՞նչ քաղաքականություն է պետք վարել և որո՞նք են առաջնահերթ ուղղությունները: Առաջին հերթին հարկավոր է վերաբերմունք փոխել և դա իրականացնել դիվանագիտության տեսանկյունից: Եթե մենք շարունակենք աշխարհին նայել և աշխարհի հետ հարաբերվել 95 թվականի տեսանկյունից, ապա շատ հարցերում տանուլ կտանք: Մենք մոռանում ենք, որ մեր պատմությունը 301 թվականից չի սկսվում: Մեր սեպագրերը վերծանելու և սեփական մշակույթին տեր կանգնելու փոխարեն, ամեն նոր եկող իշխանություն պատմությունը փորձում է իրենից սկսել: 91 թվականին ջնջեցին իրենց նախորդներին, դրանից առաջ նույնն էր և դա շարունակվում է մինչ օրս: 2800–ամյա Երևանում 200 տարեկան շենք անգամ չկա: Սա է մեր ունեցած իրականությունը: Եթե ամեն մեկն իրեն Հայկ Նահապետ կարծի, ապա ոչ մի խնդիր էլ չի լուծվի: Ու եթե բոլորը հասկանան, որ, օրինակ, քոչարին պարտվելով՝ 3000 տարվա մշակույթն են պարտվում, ապա չեմ կարծում, որ մինչև վերջին շունչը չպայքարեն»,– ասաց Գ. Գինոսյանը:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ