ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒԼԻՍԻ). ՊՊԾ գուն­դը գրավ­վել է «Սաս... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ եկամուտ ու գույք ունի առողջապահության փոխնախարարը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Զգույշ եղեք գնում­ներ կա­տա­րե­լիս. ձեր գնա­ծը կա­րող են հետ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոր նա­խա­գիծ մե­քե­նա­նե­րի տեխզն­նու­թյան մասին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ­պի­սի՞ն է մե­նաշ­նոր­հա­յին վի­ճա­կը Հա­յաս­տա­նում ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 17.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով տարբեր ժամկետներով դատապարտել է 9 մարդու Ոստիկանները Արմավիր գյուղում կանեփի բույսեր են հայտնաբերել Նոր բացահայտում՝ քաղավիացիայի ոլորտում. օդանավի գնից 7 անգամ ավելի է ծախսվել վարձակալության համար ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ոստիկանապետն ու մահացածների հարազատները «Բետիսից» ՊՍԺ վերադարձած Խեսեի նոր ընկերուհին՝ «կատալոնական Բարբին» (ֆոտո) Lողացել եմ Սեւանի այն հատվածում, որտեղ չկան ջրիմուռներ, տեսնում եք, ինձ ոչինչ չի եղել. Գաբրիելյան Բիլ Գեյթսն առաջին անգամ միլիարդատերերի ցուցակի երկրորդ տեղից ներքեւում է հայտնվել Կրասնոդարում ողբերգական վթարի հետեւանքով մահացած հայ ընտանիքը Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էր Նիկոլի իշխանության թեթև ձեռքով եղբայրասպանները ազատության մեջ են․ Էդուարդ Շարմազանով Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը: Այն հայ- լիբանանյան-սիրիական համատեղ ներդրումային ծրագիր է։

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակզմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել ներդրված սարքավորումներին, աշխատանքային պայմաններին և ծրագրերին:


Վարչապետի պաշտոնակատարին ներկայացվել է, որ նախնական կապիտալ ներդրումը և գործառնական ծախսերը կազմում են 4.5 մլն ԱՄՆ դոլար: Սկզբնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատատեղ և տարեկան կարտադրի 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան և տեխնիկա: Ներդրումային ծրագիրն իրականացվելու է 3 փուլով. առաջին փուլում իրականացվելու է տեխնիկայի հավաքագրում, որը կտևի 2 տարի, երկրորդ փուլում արդեն կսկսվի տեխնիկայի արտադրության գործընթացը, իսկ երրորդ փուլում կիրականացվի կենցաղային տեխնիկայի ամբողջական արտադրություն և ավտոմատացում: Նախատեսվում է, որ գործարանը կսպասարկի ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ տարածաշրջանի եւ ԱՊՀ երկրները:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի հիմնումը և նշել, որ կառավարությունը շարունակելու է աջակցել Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերի իրականացմանը:

 

 

 

 

website by Sargssyan