ՌԴ զարգացումները՝ մանրադիտակի տակ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ռիսկային չարի՞ք», թե՞ փրկության երաշխիք ՔԱՂԱՔԱԿԱՆ
Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈՒՆԻՍԻ). Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում պա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Oրի­նա­կա՞ն է ար­դյոք դե­ռա­հաս­նե­րի ներգ­րավ­վա­ծու­թյու­ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երևանում մոր թաղմանը մասնակցող կալանավորը մեքենայով դիմել է փախուստի՝ կոտրելով կայանված մեքենաները. հնչել են կրակոցներ. Shamshyan.com The Sun-ը՝ «Դիլիջանի» անգլիացի հիմնադրի մասին Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել Հրանտ Դինքի որդուն. նրան մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցին պատկանող նախկին կաթսայատունը փլվել է Իրանը մեծ սխալ է գործել. Թրամփն արձագանքել է իրանական ուժերի կողմից ամերիկյան անօդաչուն խոցելուն Դավիթ Տոնոյանն Արգենտինայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր Փհենյանը սպասում է Վաշինգտոնի պատասխանին. Կիմ Չեն Ըն Տավուշում կիրականացվեն նորարարական գյուղատնտեսական նախագծեր. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր 14-ամյա պատանին կասկածվում է 20-ամյա երիտասարդին դանակահարելու մեջ. նա արդեն ցուցմունք է տվել Դոլարի փոխարժեքը նորից նվազեց 478 դրամից. Եվրոն թանկանում է

Ընտրապայքարը վերածվել է մեղադրանքների և միմյանց քարկոծելու պայքարի. Լուսինե Հարոյան (բանավեճ)

«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը Հանրային ՀԸ եթերում նախընտրական բանավեճի ժամանակ նշեց, որ, ցավոք, այս ընտրապայքարը վերածվել է մեղադրանքների և միմյանց քարկոծելու պայքարի:

«Բայց, երբ բոլորս միասին հեղափոխություն էինք անում, փակում էինք փողոցները, հույս ունեինք, որ իսկապես կձևավորվի քաղաքական դաշտ, որտեղ կգան առողջ ուժեր, նոր ուժեր, և մեր քաղաքական դաշտը կվերածվի ոչ թե անձի շահերի, կլանների բախման դաշտ, այլ առողջ գաղափարական պայքարի դաշտի: «Ազգային առաջընթացը» այդ կուսակցություն է, որ ուզում է այս մշակույթը ներմուծել»,-ասաց նա:

Ըստ Լուսինե Հարոյանի՝ իրենք եղել են պայքարի առաջամարտիկները, քրեաօլիգարխիկ ռեժիմի պայքարի մեջ են եղել, և «Մենք ենք տերը մեր երկրի» շարժման վրա է ստեղծվել կուսակցությունը:


Ըստ նրա՝ իրենք  պատրաստ են իրենց անձնային, մասնագիտական կարողությունները ներդնել ի շահ նոր Հայաստանի, ի շահ ժողովրդի: «Ազգային առաջընթաց կուսակցությունը սոցիալական ուղղվածության ուժ է, մարդակենտրոն ուժ է, և գտնում ենք՝ պետությունը պարտավոր է հոգ տանել իր քաղաքացիների մասին և ստեղծել սոցիալապես արդար հասարակարգ, վերացնելու ենք կապիտալի գերիշխանությունը քաղաքական դաշտում, ազատելու ենք տնտեսությունը բանկային վաշխառուական համակարգի ճիրաններից, մենք կրթությունը հռչակելու ենք տնտեսության գերակա ճյուղ, բայց մենք սկսելու ենք մեզնից, մանդատը ստանալով՝ պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու ենք: Նա չպետք է լինի ժողովրդից վեր, պետք է լսելի լինի ժողովրդին: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ձեր ձայնն է ԱԺ-ում»,-ասաց նա:

 
 
website by Sargssyan