Հնի ու նորի սահմանները ՏԻՄ-երում ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Իմ քայլը» խմբակցության «գորշ կարդինալը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ «կիքսը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ «օգտակար գործով» են զբաղված ՀՀԿ-ականները ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Նշա­նակ­վել են նոր փոխ­վար­չ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Քրեակատարողական հիմնարկում գտնվող անձինք արդեն կարող են օգտվել տեսազանգի հնարավորությունից

Past.am

2018 թվականի նոյեմբերի 1-ից օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրվում է ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  արդարադատության նախարարության և «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հետ համագործակցության արդյունքում արդարադատության նախարարության բոլոր քրեակատարողական հիմնարկներն ապահովվել են տեսազանգի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական մեկական սարքավորումներով: Ավելին, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում առկա է երկուսը:

Կոչ ենք անում ազատությունից զրկված անձանց օգտվել տեսազանգի իրենց հնարավորությունից և պահպանել արտաքին աշխարհի հետ իրենց կապը:

Տեսազանգի տրամադրման կարգին ծանոթանալու, ինչպես նաև տեսազանգից օգտվելուն առնչվող ցանկացած հարցի դեպքում կարող եք դիմել քրեակատարողական համապատասխան հիմնարկի վարչակազմին կամ զանգահարել Արդարադատության նախարարության թեժ գծի 85 00 համարին:

website by Sargssyan