2 միլիոն դրամը դարձել է 4 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ավելի մատչելի գին, քիչ թռիչքաժամ, գումարած՝ որակ. ինչպե՞ս «A... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Համատիրություններում կուտակված խնդիրներն այնքան շատ են, որ հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Խանութները գուցե հրաժարվեն ծխախոտ վաճառել ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Անկաշկանդ տնտեսական համաժողովն» ու Հայաստանը. ի՞նչ ակնկալել... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պուտինի օդանավում հայտնված դեռահասն ուշագրավ ռեպորտաժ է հրապարակել (Video) Գեւորգ Մուրադյանը ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ 2 միլիոն դրամը դարձել է 4 «Քանի դեռ ԼՂ հարցը մնում է չլուծված, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում հնարավոր չէ». Չավուշօղլու Ավելի մատչելի գին, քիչ թռիչքաժամ, գումարած՝ որակ. ինչպե՞ս «ARON»–ը ՀՀ բերեց նոր ավիափոխադրողի Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում իրական ընդդիմություն չկա. Էդուարդ Շարմազանով Համատիրություններում կուտակված խնդիրներն այնքան շատ են, որ հարկավոր է օրենք փոխել Խանութները գուցե հրաժարվեն ծխախոտ վաճառել «Անկաշկանդ տնտեսական համաժողովն» ու Հայաստանը. ի՞նչ ակնկալել Դավոսից Առիթմիա. հեղափոխության խափանված «սիրտը» Ավտովթար Արմավիր-Սարդարապատ ճանապարհին, ուղևորներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ ԲԿ-ում, կան վիրավորներ Ի՞նչ անել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետ Հունաստանում բրիտանացուն մեղադրել են լրտեսության մեջ Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. ռուսական կողմում դեռ սպասում է 289 բեռնատար Նիկոլը պետք է կերակրի թիմը, իսկ թիմը պետք է ապահովի նրա իշխանությունը. Ստեփան Դանիելյան Իբրահիմովիչ. Հիմա տեսնում ենք երջանիկ Պոգբայի Անհայտ անձինք կոտրել են Ազգային ժողովի պատգամավորի ավտոմեքենան Համացանցում հրապարակվել են Սև ծովում այրվող երկու նավերի կադրերը Երևանի քաղաքապետը հրաժարականի դիմում չի գրել Դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի հերքման պահանջը

Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին հայտնել է Հայաստանի տնտեսության տեխնոլոգիական հատվածները զարգացնելու մտադրության մասին

Past.am

Հայաստանի կառավարությունը նպատակ ունի զարգացնել տնտեսության տեխնոլոգիական հատվածները: Ինչպես հաղորդվում է, այս Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Տեղեկատվական տեխնոլոգիաները մեր տնտեսության ամենաարագ աճող ոլորտն է եւ հանդիսանում է մեր երկրի հնարավոր մրցակցային առավելությունը: Այս առումով Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Այն լիովին համահունչ է մեր առաջնահերթություններին, եւ մենք շահագրգռված ենք դրա լիարժեք իրագործմամբ»,- ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելել է, որ Հայաստանը հատկապես կարեւորում է արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան: «Մենք լիովին աջակցում ենք «ԵԱՏՄ-ի 2019 թ.-ի միջազգային գործունեության հիմնական ուղղություններին» եւ ազատ առեւտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնմանն ուղղված ջանքերին: Մենք առաջնային ենք համարում համագործակցությունը Եվրամիության, ինչպես նաեւ այն երկրների հետ, որոնք մեր անմիջական առեւտրային գործընկերներն են»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաև հավելել է, որ  Հայաստանը պատրաստ է դառնալ արդյունավետ հարթակ Իրանի հետ առեւտրի եւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: «Մենք նաեւ պատրաստ ենք ակտիվ դեր խաղալ Եգիպտոսի հետ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում: Մենք շահագրգռված ենք նրանում, որպեսզի Իրանի եւ Չինաստանի հետ պայմանագրերը որքան հնարավոր է շուտ ուժի մեջ մտնեն: Հայաստանի կառավարությունը ավարտում է այդ փաստաթղթերը վավերացնելու ներքին ընթացակարգը, եւ շուտով՝ խորհրդարանական ընտրություններից հետո, դրանք կներկայացնեն երկրի Ազգային Ժողովի հաստատմանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

website by Sargssyan