ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Ար­գե­լա­փա­կել են գլխա­վոր ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհները հերթով քանդվում են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ազատվել է Հայաստանից տրված ցուցումով ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայտարարության տեքստը էապես փոխվել է ՔԱՂԱՔԱԿԱՆ
... Եթե ձեզ զրպարտել կամ վիրավորել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Թուրքիայում արգելվել է «Լոկ բռնապետ» թատերական ներկայացման բեմադրությունը

Անթալիայում արգելվել է «Լոկ բռնապետ» կոչվող թատերական ներկայացման բեմադրությունը, որում խաղում է պատգամավոր Բարըշ Աթայը, գրում է թուրքական diken.com.tr կայքը:

Հայտնի է, որ քաղաքական թեմատիկայով ներկայացումն արգելվում է ոչ առաջին անգամ. ավելի վաղ ներկայացման բեմադրությունը մի քանի անգամ խոչընդոտվել է 2016 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմի պատճառով:

Անթալիայի ինքնակառավարման մարմինը պատճառաբանում էր, որ արտակարգ դրության պայմաններում նման ներկայացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ հասարակական կարգի և անվտանգության վրա:

Սակայն, ինչպես պարզվեց, իշխանությունները մտադիր չեն արտոնել ներկայացման կայացումը նաև արտակարգ ռեժիմի չեղարկումից հետո:

 
 
 
website by Sargssyan