«Իմ քայլ»-ի պատգամավորի թեկնածու Մ. Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անձանց հետ ներխուժել է «Մենք»-ի գրասենյակ,՝ հաշիվներ մաքրելու. «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու
ՔԱՂԱՔԱԿԱՆՔիչ առաջ (ոչ աշխատանքային ժամի) «Իմ քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է «Մենք» դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել:
Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Սևակ Մելքոնյանը: «Վերջիններս անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գրասենյակում գտնվող անձանց հանդեպ, առանց որևէ թույլտվության նկարահանել են գրասենակում եղած աշխատանքային քարտեզները, որոնց վրա պատկերված է «Մենք» դաշինքի երթուղիները, քարոզչական նյութերը, նկարահանել ակտիվիստներին…
Այս առիթով «Մենք» դաշինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն»,-հավելել է Սևակ Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Մեսրոպ Պապիկյանը հայտարարել էր, որ «Մենք» դաշինքի անդամներն այսօր հարձակվել ու ծեծել էին իր թիմի անդամներից մեկին: «Քիչ առաջ նաև ոստիկանության ներկայացուցիչների հետ գնացինք «Մենքի» շտաբ, փորձում էինք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, բայց մեզ լավ չդիմավորեցին, հրաժարվեցին թեկնածուին կանչել, որ տեղում պարզաբանենք, թե ով է նման բան արել: Նման գործողությունները նոր Հայաստանին չեն սազում, նման պահվածքը դատապարտելի է»,- նշել էր պատգամավորի թեկնածուն: