ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՄԱՅԻՍԻ). Արթուր Բաղդասարյանը հրաժարակ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ո՞վ է դատավորների թեմայով աղմուկ բարձրացրած Արտակ Գալստյանը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռիսկայինները. ո՞վ է լինելու հաջորդը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մոսկվայում ծեծել են հայ հաղորդավարի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հայաստանում կատարվածը դեռևս քաղաքական ճգնաժամ չէ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Աջարիայի բաց առաջնությանը մասնակցած մեր մարզիկները հաղթել են Շատ ուրախ եմ, որ ինքն այդքան վառված է․ Հայկ Ալումյան Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. ճակատ-ճակատ բախվել են Hyundai Solaris-ն ու Нива-ն. կա 5 վիրավոր, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Եվս մեկ զոհված զինծառայողի ընտանիք փոխհատուցում կստանա Վարչապետի որոշմամբ՝ Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակվել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՄԱՅԻՍԻ). Արթուր Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ Տարոն Մարգարյանն ընտրվել է թաղապետ Մայիսի 28-ից Հանրապետության հրապարակի ջրային շոուն կլինի ժամը 21:00-ից 23:00-ն Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանցի զինվորների գրառումը Զապորոժիեի հայ համայնքի նախագահ Արտաշես Սարգսյանն աջակցում է Երկրապահին (տեսանյութ) Ո՞վ է դատավորների թեմայով աղմուկ բարձրացրած Արտակ Գալստյանը

«Սասնա ծռերի» քարտուղարությունն ինձ հետ զրույց չի ունեցել, որ մեր միջեւ կա մոտեցումների անհամատեղելիություն. թեկնածու

«Սասնա Ծռեր» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու Լիանա Ստեփանյանն արձագանքել է կուսակցության հայտարարությանը, որտեղ նշվում է, որ իր հետ անհամատեղելի մոտեցումներ են առաջացել:

Թեկնածուն հայտարարություն է տարածել, որտեղ նշում է.

«Հայտնում եմ, որ ինքս եմ ցանկանում  ստանալ հրապարակային բացատրություն, մեկնաբանություն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունից` արված հայտարարության վերաբերյալ: Նշեմ, որ անձամբ ինձ հետ քարտուղարությունը չի ունեցել զրույց այն մասին, որ մեր միջեւ կա մոտեցումների անհամատեղելիություն: Կարծում եմ՝ այս հայտարարության հիմքում ընկած է տարրական թյուրըմբռնում:

Լիահույս եմ, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը կտա սպառիչ բացատրություն, որով կհաստատի այն, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը, որի հիմնադիր անդամն եմ հանդիսանում ես՝ Լիանա Սամվելի Ստեփանյանս, հիրավի հանդիսանում է արդարության, ժողովրդավարության, ազնվության, բազմակարծության, լայնախոհության, իրավունքի գերակայության, օրինապահության, հանդուրժողականության սկզբունքների կրողն ու իրացնողը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարել էր, որ պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ. «Նման պարագայում Կուսակցության քարտուղարությունը իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է նրա կողմից ինքնաբացարկ հայտնելու ձեւով»:

website by Sargssyan