«Հետ գնալ, ամեն ինչ մաք­րել, թե՞ գնալ մի­այն առաջ».կեղծ գոր­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Սվի­տալս­կին պայ­թեց­րեց հեր­թա­կան փու­չի­կը ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հայաստանի համաեվրոպական ամոթը» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուս-թուրքական հարաբերություններն ու սազոնովյան «դասերը» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վարչապետի վարկանիշը նվազել է ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 21.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Դոլարը գնվում է 483.50 դրամ նվազագույն արժեքով. արտարժույթների փոխարժեքները «Հետ գնալ, ամեն ինչ մաք­րել, թե՞ գնալ մի­այն առաջ».կեղծ գոր­ծըն­թա­ցի հա­վա­նա­կա­նու­թյու­նը Սվի­տալս­կին պայ­թեց­րեց հեր­թա­կան փու­չի­կը Մոսկվայի բնակարաններից մեկում աղբակույտերի մեջ միայնակ հայտնաբերված 5-ամյա «աղջիկ-մաուգլին» դուրս է գրվել հիվանդանոցից Գորիսում և Սիսիանում, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում ձյուն է տեղում Իսակովի պողոտայում Opel-ը բախվել է էլեկտրասյանը․ վարորդը եւ ուեւորը հոսպիտալացվել են Ուկրաինան չի ընդունել Թուրքիայից ներկրված 17.2 տոննա լոլիկը՝ սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանելու պատճառով ՀՀ ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի՝ կազմելով 4.3%. Համաշխարհային բանկը զեկույց է հրապարակել Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացված 9-ամյա տղան մահացել է. shamshyan.com ԵՊՀ բարեփոխումների հանձնաժողովը գումարել է առաջին նիստը Նոր Զելանդիայի մզկիթներում ահաբեկչական հարձակումներ կազմակերպած 28-ամյա ավստրալացին մի քանի անգամ այցելել է Թուրքիա Հայաստանի հավաքականի մարզումը (տեսանյութ, լուսանկարներ) Վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 18-ամյա երիտասարդը մահացել է. shamshyan.com Դպրոցներում դրամահավաքների հետ կապված թեժ գծի զանգերի քանակը նվազել է

Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Միլանում ԵԱՀԿ արտգործնախարարների 25-րդ խորհրդի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 6-ին հանդիպում ունեցավ Իսպանիայի ԱԳ, Եվրոպական միության և համագործակության նախարար Ջոզեփ Բորել Ֆոնտելեսիի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ պաշտոնական կայքից։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին միասնական ջանքերով խթանելու հայ-իսպանական համագործակցությունը` որպես գերակա ուղղություններ առանձնացնելով առևտրատնտեսական, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտները։ Կարևորվեց ստեղծարար կրթության և բարձր տեխնոլոգիաների բնագավառը և այդ ոլորտում երկու երկրների փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը։

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԵՄ գործընկերությանը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց Հայաստան-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների զարգացման առումով: Նախարարի խոսքով ՀԸԳՀ-ն նաև կարևոր գործիք է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը խթանելու առումով։ 

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ընդգծելով Հայաստանի կառավարության հանձնառությունն ապահովելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթաց։

Զոհրաբ Մնացականյանը Ջոզեփ Բորել Ֆոնտելեսիին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները և մոտեցումները՝ նշելով, որ Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը Հայաստանի առաջնահերթություններ են:

website by Sargssyan