Երազել եմ այս օրվա մասին, որ մարդիկ առանց փողի, առանց ճնշումների գան ընտրության. Արամ Սարգսյան
ОБЩЕСТВОԵկել եմ բարձր տրամադրությամբ, գիտեք՝ ինչքան եմ երազել այս օրվա մասին, որ մարդիկ, առանց փողի, առանց ճնշումների, իրենց կամքով գան ընտրության: Այդ մասին քվեարկությունից հետո լրագրողներին ասել է «Մենք» դաշինքը գլխավորող, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա նշել է, որ իր անցկացրած լավագույն քարոզարշավն էր՝ քարոզարշավի հավասարության, հնարավորությունների առումով: Միակ թերությունն, ըստ նրա, քարոզարշավի համար սահմանված կարճ ժամանակն էր:
Ա.Սարգսյանի խոսքով՝ պաշտոնական դիրքի չարաշահում չի եղել, իսկ եթե Հանրապետականներն այդ մասին խոսում են, պետք է նրանց հիշեցնել նրանց ղեկավար Սերժ Սարգսյանի խոսքերը՝ «սիրուն չի»:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է թվով 11 քաղաքական ուժ` 9-ը կուսակցություն և 2 դաշինք:
Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:
2018-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ոստիկանության կողմից վարվող ռեգիստրի վերջնական ցուցակներում ընտրողների թիվը կազմում է 2,573,779-ը: ՀՀ-ում կա 13 ընտրատարածք, որից 4-ը՝ Երևանում:
11 քաղաքական ուժը ներկայացրել է 1471 պատգամավորի թեկնածու: