Վանաձորի 23/27 ընտրատեղամասում 1-ին քվեարկողներին կրծքանշան են նվիրել. հանձնաժողովի նախագահ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձորի 23/27 ընտրատեղամասում որևէ խախտում չի արձանագրվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անահիտ Վարդանյանը։
Փոխարենը նա արձանագրեց, որ ընտրողները բավականին ակտիվ են։ «Այսօր բավականին ակտիվ են եղել։ Սովորաբար առավոտյան մարդկանց կուտակումներ չեն լինում, բայց մարդկանց թիվն այնքան շատ է, որ հերթով են թողնում»,-ասաց նա։
Վարդանյանը տեղեկացրեց, որ այս տեղամասում ընտրելու իրավունք ունի 1411 ընտրող, իսկ ընտրել են արդեն 300-ից ավել անձիք։ Այս անգամ ԿԸՀ-ն անակնկալ է պատրաստել առաջին անգամ ընտրության իրավունք ունեցողների համար. «Երկու 18 տարեկան ընտրող ենք ունեցել ու կրծքանշան ենք նվիրել»,֊ նշեց նա։
Վերջինիս գնահատմամբ՝ խնդիրը միայն այն է, որ տարեցները ընտրակարգին լավ չեն տիրապետում»,-հավելեց Վարդանյանը։
Նշենք, որ 23/27 ընտրատեղամասում գրանցվել է 3 վստահված անձ ու 6 դիտորդ։