Ընտրողների քիչ մասնակցությունն ունի իր բացատրությունը. Փաշինյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2017 թվականի ընտրությունների համեմատ, առնվազն ժամը 11։00-ի տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը բավականաչափ ցածր է, ինչն, իհարկե, ունի իր բացատրությունը: Այս մասին ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Որովհետեւ նախորդ ընտրություններում վաղ առավոտից գազելները հանվում էին իրենց առօրյա, սովորական երթուղային գծերից եւ մարդկանց ցուցակներով տանում էին ընտրական տեղամասեր՝ ձեզ հայտնի մեխանիզմների կիրառմամբ»,-ասաց նա:
Մի բանում կարող եք չկասկածել, որ ընտրության արդյունքները ձեւավորվելու են ձեր կատարած քվեարկության հիման վրա եւ ձեր որւեէ ձայն չի կորելու եւ եթե մեկը այդպիսի փորձ անի, կարժանանա խստագույն արձագանքի»։
Հիշեցնենք, որ 2017թ. հերթական ընտրություններում ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է 344714 ընտրող կամ ընտրողների 13.32%-ը:
Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 13,32 տոկոսը