Փարիզում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 1700-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի մայրաքաղաք Փարիզում «դեղին անթև բաճկոններ» շարժման բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների թիվը 1723-ի է հասել, հաղորդում է BFMT հեռուստաալիքը՝ ֆրանսիական ոստիկանության ղեկավար Քրիստոֆ Կաստաների հայտարարությանը հղումով:
Ավելի վաղ Tert.am-ը հաղորդել էր, որ շաբաթօրյա բողոքի ցույցի մասնակիցների շրջանում ձերբակալվածների թիվը 1550-ի էր հասել:
Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից: