Ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 24,53 տոկոս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԺամը 14.00-ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է ընդամենը 24,53 տոկոս: Այս ժամի դրությամբ քվեարկության համար քվեատուփերին է մոտեցել ընտրելու իրավունք ունեցող 2592479 ընտրողներից 636055-ը: Այս մասին ճեպազրույցում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Լաուրա Գալստյանը:
Երկրի մայրաքաղաք Երեւանում ժամը 14.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 23,53 տոկոսը (199971), Հայաստանի երրորդ քաղաք Գյումրիում՝ 18,22 տոկոսը (22671), երրորդ քաղաք Վանաձորում՝ 24,21 տոկոսը (23326):
Նշենք, որ այսօրվա մասնակցությունը ավելի քան 9 տոկոսով քիչ է՝ 2017 թվականի ապրիլի 2-ին անցկացված հերթական խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ: Այդ ժամանակ ժամը 14.00-ին մասնակցությունը կազմել էր 33,46 տոկոս (865884 ընտրող): Երեւանում անցած տարի ժամը 14.00-ին քվեարկել էր ընտրողների 33,51 տոկոսը (283453), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 25,04 տոկոսը (31305), երրորդ քաղաք Վանաձորում՝ 30,28 տոկոսը (29115):
Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 33,46 տոկոսը (ֆոտո)