Կա՞ մեկը, որ Արցախի հարցում մտահոգություն չունենա. 9/18 ընտրատեղամասում քվեարկել է Լևոն Տեր-Պետրոսյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ9/18 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Քվեարկությունից հետո լրագրողները մի քանի հարց են ուղղել Տեր-Պետրոսյանին՝ մասնավորապես ապրիլյան հեղափոխության, Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին: Նա չի պատասխանել հարցերին՝ պարզաբանելով, որ դա կարող է դիտվել քարոզչություն:
Հարցին՝ մտահոգվա՞ծ եք Արցախի հարցով, Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է. «Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որ մտահոգություն չունենա»:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է թվով 11 քաղաքական ուժ` 9-ը կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:
2018-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ոստիկանության կողմից վարվող ռեգիստրի վերջնական ցուցակներում ընտրողների թիվը կազմում է 2,573,779-ը:
ՀՀ-ում կա 13 ընտրատարածք, որից 4-ը՝ Երևանում: 11 քաղաքական ուժը ներկայացրել է 1471 պատգամավորի թեկնածու: