Այն բնակարանում, որտեղ ես գրանցված եմ, Օսիպյանը մարդ է ավելացրել. Դավիթ Շահնազարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյն բնակարանում, որտեղ ես գրանցված եմ, Օսիպյանը մարդ է ավելացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ նախընտրական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը՝ նկատի ունենալով Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին:
«Այսօր առավոտից ես ստանում եմ զանգվածային բնույթ կրող ընտրախախտումների մասին ահազանգեր տեղամասերից: Ես չեմ բացառում, որ նման պրովոկացիաներ կլինեն ՀՀ հասցեին: Ընտրակաշառք տարբեր ձևերով բաժանվում է և բաժանվելու է»,- ասաց Դ. Շահնազարյանը՝ հույս հայտնելով, որ Օսիպյանը կզբաղվի այդ հարցով:
Նա ասաց, որ իրավապահ մարմինները Նիկոլ Փաշինյանի ընտրարշավում պատժիչ գործիքներ են. «Ահաբեկչական լեքսիկա կա Փաշինյանի կողմից, հայհոյանքներ»:
Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի ու ԱԱԾ տնօրենի գաղտնալսմանը, Դավիթ Շահնազարյանը լսեց, որ գաղտնալսողն ու հրապարակողը կարող են տարբեր լինել: