Քվեարկության ավարտից 3 ժամ առաջ ԱԺ ընտրություններին մասնակցությունը կազմել է 39,54 տոկոս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԺամը 17.00-ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 39,54 տոկոս: Այդ պահի դրությամբ քվեարկության համար քվեատուփերին է մոտեցել ընտրելու իրավունք ունեցող 2592479 ընտրողներից 636055-ը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:
Մայրաքաղաք Երեւանում ժամը 17.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 38,04 տոկոսը (323323), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 31,29 տոկոսը (38945), Վանաձորում՝ 38,68 տոկոսը (37265):
Ընտրողների մասնակցությունն ըստ ընտրական տարածքների՝
N1 (Երեւան՝ Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) – 39,01 տոկոս (78382),
N2 (Երեւան՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն շրջաններ) – 39,25 տոկոս (83835),
N3 (Երեւան՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ շրջաններ) – 37,15 տոկոս (83661),
N4 (Կենտրոն վարչական շրջան, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն շրջաններ) – 36,84 տոկոս (77445),
N5 (Արարատի մարզ) – 40,26 տոկոս (89198),
N6 (Արմավիրի մարզ) – 34,99 տոկոս (82002),
N7 (Արագածոտնի մարզ) – 43,13 տոկոս (50750),
N8 (Գեղարքունիքի մարզ) – 42,39 տոկոս (81030),
N9 (Լոռիի մարզ) – 40,02 տոկոս (95016),
N10 (Կոտայքի մարզ) – 39,67 տոկոս (95242),
N11 (Շիրակի մարզ) – 36,99 տոկոս (85002),
N12 (Սյունիքի եւ Վայոց ձերի մարզեր) – 46,46 տոկոս (75147),
N13 (Տավուշի մարզ) – 44,4 տոկոս (48292)։
Նշենք, որ այսօրվա մասնակցությունը ավելի քան 11 տոկոսով քիչ է՝ 2017 թվականի ապրիլի 2-ին անցկացված հերթական խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ: Այդ ժամանակ ժամը 17.00-ին մասնակցությունը կազմել էր 50,93 տոկոս։ Երեւանում անցած տարի ժամը 17.00-ի դրությամբ քվեարկել էր ընտրողների 49,06 տոկոսը (414960), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 39,68 տոկոսը (49601), Վանաձորում՝ 45,99 տոկոսը (44227)։
Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 50,93 տոկոսը (ֆոտո)