Մենք լիահույս ենք, որ Դաշնակցությունը ներկայացված կլինի խորհրդարանում. Արթուր Խաչատրյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Դաշնակցություն որ ընտրախախտումների մասին ահազնագ ստացել է, հրապարակել է, լուրջ բաներ չկային այս պահին»։ Այս մասի ն NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ–ական Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ ցածր մասնակցությունը հուսահատեցնում է. «Հուսահատեցնում է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո ակնկալում էինք, որ մասնակցությունը բարձր կլիներ, բայց կարծում եմ, որ ընտրությունների հապշտապ կազմակերպումը, ընտրաքարոզարշավի համար կարճ ժամանակահատվածը, եղանակային պայմանները բացասական ազդեցություն չէին կարող չունենալ»։
Հարցին՝ միգուցե պարզ էր ընտրության արդյունքները, այդ պատճառով ցածր է մասնակցություն, Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ ուզում գուշակություն անել, բայց վերջին թվերը, որը ստացել էին 18։00–ի դրությամբ, 40 տոկոսի շեմը չէին անցել»։
Անդրադառնալով «Գելափի» հարցմանը, ըստ որի, ՀՅԴ–ն խորհրդարանում չի լինելու, Արթուր Խաչատրյանը նշեց, որ այդ հետազոտությունը արժանահավատություն չի ներշնչում. «Գելափը կանխատեսել էր 75 տոկոս մասնակցություն, մեզ գելափի հետազոտությունը արժանաահավատություն չի ներշնչում, մենք լիահույս ենք ,որ Դաշնակցությունը ներկայացված կլինի խորհրդարանում»։