Առաջին արդյունքները՝ Երեւանի կենտրոնից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայտնի են դարձել արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին արդյունքները Երեւանի Փոքր կենտրոնում։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում տեղակայված 9/49 ընտրական տեղամասում ավարտվել է ձայների հաշավարկը։
Այս տեղամասում մասնակցությունը կազմել է 48,16 տոկոս։ Ձայների 59,02 տոկոսով (376 ձայն) առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է։ Երկրորդ տեղում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է՝ ձայների 11,61 տոկոսով (74 ձայն)։ Երրորդ հորիզոնականում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է ձայների 10,36 տոկոսով (66)։
Ձայները մյուս ուժերի միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ՝
«Սասնա ծռեր»՝ 4,39 տոկոս (28),
«Քաղաքացու որոշում»՝ 3,61տոկոս (23),
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն»՝ 3,29 տոկոս (21),
«Մենք»՝ 3,29 տոկոս (21),
«Բարգավաճ Հայաստան» 2,19 տոկոս (14),
«Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ»՝ 7 ձայն
«Օրինաց երկիր»՝ 6 ձայն
«Ազգային առաջընթաց»՝ 1 ձայն։