Իշխանության ներսի «ցեցը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գերատեսչությունը չի խրախուսում և չի էլ մերժում դրամահավաքը. ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադեկվատության կորուստ. դա արդեն տեսել ենք ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Մեզ մոտ միշտ մատների վրա ինչ-որ հաշվարկներ անելու մոտեցում ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ո՞ւմ են ուզում Արցախի նախագահի թեկնածու առաջադրել «Սասնա ծռերը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Իրաքում նորանշանակ ՀՀ դեսպանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել  է «MITSUBISHI GALANT 2.4» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները կազմել են 37030 ԱՄՆ դոլար:

Հ. Փոլադյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 37 742 ԱՄՆ դոլար և 100 000 ՀՀ դրամ: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 3 847 780 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է աշխատավարձից: 

Հրապարակված կենսագրական տվյալներից տեղեկանում ենք, որ նա 2006–2008թթ. եղել է ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության տեղեկատվության բաժնի վարիչը: Ավել ի վաղ՝ 2002–2006թթ, եղել է Սիրիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղարը, 2001– 2002թթ.՝ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության երկրորդ քարտուղարը, 1999–2001թթ.՝ Հալեպում ՀՀ հյուպատոսության երկրորդ քարտուղարը, իսկ 1998–1999թթ.՝ Սիրիայում ՀՀ դեսպանության երրորդ, ապա երկրորդ քարտուղարը: 1996–98թթ. Հ. Փոլադյանը զբաղեցրել է ԱԳՆ Եվրոպայի վարչության երրորդ քարտուղարի պաշտոնը: Իսկ ավել ի վաղ՝ 1993–1994թթ, նա եղել է Հալեպում ՀՀ հյուպատոսության ռեֆերենտը: 

Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնին է նշանակվել 2018թ. հոկտեմբերին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan