Ստեփանավանում ողբերգական հրդեհից փրկված երիտասարդի վիճակը կայուն ծանր է. նրան տեղափոխում են Երեւան
ОБЩЕСТВОՍտեփանավան քաղաքի բնակարաններից մեկում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով տուժած 26-ամյա Դավիթ Հակոբյանը շուրջ 40 տոկոս այրվածքներ է ստացել, նրա վիճակը կայուն ծանր է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Ստեփանավանի ԲԿ–ի տնօրեն Վալիկո Չալաբյանը։
Նա նշեց, որ տուժածին այսօր ռեանիմոբիլով կտեղափոխեն Երեւան՝ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն, այնտեղ բուժումը շարունակելու։
Հիշեցնենք որ այսօր՝ դեկտեմբերի 11–ի լուսադեմին հրդեհ է բռնկվել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 շենքի բնակարաններից մեկում: Փրկարարները բնակարանից դուրս են բերել 36-ամյա Վահանուշ Հակոբյանի եւ 59-ամյա Անուշ Բալասանյանի ծխախեղդ եղած դիերը, իսկ 26-ամյա Դավիթ Հակոբյանին ին եւ 12-ամյա Գրիգոր Գրիգորյանին տեղափոխել Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ Գրիգորյանը մահացել է: