Կոտայքի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ դեկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամ 08։20-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մարատ Մկրտչյանը Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի «Անի» կաթնամթերքի գործարանի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 01 QX 001 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 43-ամյա Տաթևիկ Մանուկյանին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, որից հետո ահազանգել է ոստիկանություն։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սամվել Քոլոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: