Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի դպրոցում կոռուպցիոն հանցագործության դեպք է բացահայտվել. մարզի դատախազը դիմել է մարզպետին

ОБЩЕСТВО

 ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա  նախապատրաստված նյութերով 2018թ. հունիսի 28-ին Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի միջնակարգ դպրոցում յուրացման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարվելու դեպքի առթիվ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, Մասնավորապես մինչդատական քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ «Փոքր Սարիար միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Մ.-ն, 2014թ. օգոստոսի 20-ին, ապա 2015թ. փետրվարին որպես օպերատոր հաջորդաբար աշխատանքի է ընդունել ավագ և կրտսեր դստերին: Եվ չնայած վերջիններիս աշխատանքի չհաճախելուն՝ դպրոցի աշխատանքի հաճախելության ու աշխատաժամանակի հաշվարկի ամսեկան տեղեկագրում և տարիֆիկացիոն ցուցակներում մտցնելով նրանց աշխատանքի հաճախելիության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նրանց անվամբ հաշվարկվել և վճարվել է ընդհանուր՝ 2.740.000 ՀՀ դրամի չափով գումար, որը նրանք անձամբ ստացել և տնօրինել են։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ա. Մ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով 2012թ. հունվարին դպրոցում որպես պահակ և հնոցապան է ձևակերպել մի անձի, ով ընդհանրապես չի աշխատել տվյալ դպրոցում: Այդ պայմաններում դպրոցի տնօրենը աշխատավարձի վճարման տեղեկագրերում հետագա մեկ տարվա ընթացքում ստորագրել է այդ անձի անվան դիմաց, որի արդյունքում նույն ժամանակահատվածի համար վերջինիս յուրաքանչյուր ամիս հաշվարկված զգալի չափերի՝ 470.000  ՀՀ դրամ գումարն անձամբ ստանալով՝ յուրացման եղանակով հափշտակել է:  

Այսպիսով, բավարար ապացույցների համակցությամբ  հիմնավորվել է, որ Ա.Մ-ն կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ։

 Նախաքննության ընթացքում Ա. Մ.-ն ՀՀ դատախազության դեպոզիտային հաշվին կատարված փոխանցմամբ վերականգնել է պատճառված ամբողջ վնասը: Բացի այդ,ինչպես տնօրենը, այնպես էլ նրա դուստրերը ընդունել են իրենց կողմից հանրորեն վտանգավոր արարքներ կատարած լինելու հանգամանքները, իրենց մեղավոր են ճանաչել, հայտնել են կատարածի համար զղջալու մասին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ա. Մ.-ն առաջին անգամ է կատարել միջին ծանրության հանցանքներ, ամբողջությամբ հատուցել է «Փոքր Սարիար միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին պատճառված նյութական վնասը՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացրել գործուն զղջալու ոչ արդարացնող հիմքով նրան ազատել քրեական պատասխանատվությունից, կարճվել վարույթը և դադարեցել նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը։ Նույն որոշմամբ վարույթն իրականացնող մարմինը անդրադարձել է նաև Ա. Մ.-ի դուստրերի կողմից՝ վերջինին օժանդակելու եղանակով կատարած հանցավոր արարքներին, և գործուն զղջալու հիմքով նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել։

Շիրակի մարզի դատախազությունում այս քրեական գործի նյութերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուսումնական հաստատությունում արձանագրված չարաշահումները տեղի են ունեցել ակներևության պայմաններում և կրել են շարունակական բնույթ: Սակայն նույնիսկ այդ պայմաններում հանցավոր դրսևորումները դուրս են մնացել ինչպես ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինների, այնպես էլ՝ վերահսկողական գործառույթներ իրականացնող՝ մարզպետարանի պաշտոնատար անձանց տեսադաշտից: Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրելու, որ նշված օղակների անգործությունը կարող է կոռուպցոին ռիսկեր պարունակել, և, ըստ էության, հանդիսանում է հանցանքի կատարմանը նպաստող հանգամանք:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ դպրոցի պաշտոնատար անձի նման գործելաոճն անհամատեղելի է ուսումնական հաստատությունների հիմնական կրթադաստիարակչական նպատակների հետ՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է հղել Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին՝ Փոքր Սարիար միջնակարգ դպրոցում տեղ գտած ապօրինությունների, դրանց պատճառների վերացման, մարզպետարանի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններում հետագայում նմանատիպ արատավոր երևույթները բացառելու ուղղությամբ գործուն միջոցառումներ ձեռնարկելու նպատակով: Միջնորդագրով մարզի դատախազը նշել է հանցավոր արարքներ թույլ տված պաշտոնատար անձի՝ դպրոցի տնօրեն Ա. Մ-ի նկատմամբ կարգապահական խիստ ներգործության ենթարկելու անհրաժեշտությունը:

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию