Նախընտրական թոհուբոհ Արցախում. ով ում թեկնածուն է ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ալավերդիում կառավարությունը «ջուր է ծեծում» ՔԱՂԱՔԱԿԱՆ
27 200 ԱՄՆ դոլար, շուրջ 9 մլն դրամ, նաև անշարժ գույք՝ «Իմ քա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նոր ընդդիմության և նոր իշխանության հին դեմքը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Պատասխաններ տալու ժամանակը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 18.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Երևան–Կենտրոն» ՔԿՀ պետի ունեցվածքը.Տեսանյութ Ծառահատումներ Լոռու մարզում. նշանակվել են մասնագիտական ստուգումներ Ռուսաստանում 3 երեխայի փրկած հային տեղի պաշտոնյաներն արտաքսել են կնոջ եւ 5 երեխաների հետ (ֆոտո) Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն թանկանում է Ինչ է սպասվում մեր մոլորակին. տեղի է ունեցել սարսափելի երևույթ Կոշիկի կրունկով աղջիկը հարվածել է տղայի աչքին Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է ավելի քան 2 ու կես մլն դրամ. Ոստիկանություն Մթեքներ, որոնք ճարպը հալեցնում են մի քանի օրում Օրենքով գողերը վերջապես ընտրեցին իրենց առաջնորդին Արամ Ա կաթողիկոսը Տիգրան Մանսուրյանին պարգեւատրել է «Ասպետի կարգ» շքանշանով Կապանում 80-ամյա կինն ինքնասպան է եղել՝ թողնելով երկտող Աննա Հակոբյանը մանուկ հասակում (բացառիկ լուսանկարներ) Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է Ադրբեջանի կողմից կա բանակցային գործընթացին պատրաստ լինելու իմիտացիա. Տիգրան Աբրահամյան Ո՞վ է սցենարիստ Դիանա Գրիգորյանի ամուսինը Իշխանություններն ակնկալում են, որ հասարակությունը պիտի շնորհակա՞լ լինի իրենց, որ գոնե համայնքներում Փաշինյանի հերթական «կեպիներն ու սելֆիի ձողիկներին» չեն կարգել ղեկավարներ. Ա. Աշոտյան Երբ այս երեխան ծնվեց, բժիշկները ցանկացան նրան սպանել Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզաբանումը Նարե Մանուկյանի բաց նամակի կապակցությամբ Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել Թուրքիայի քաղաքացի Ֆարուքը. Նրան որոնում են Գերմանիայի իրավապահները Կինը 1 օրում ծննդաբերել է 17 երեխա

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը մրցանակների արժանացրեց իր աջակիցներին

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը դեկտեմբերի 12-ին մրցանակներ հանձնեց այն մարդկանց, որոնք իրենց աջակցությունն են բերում հաստատության գործունեության հանրահռչակման գործում: Արդյունքում տուն-թանգարանը պարբերաբար հանդես է գալիս նոր նախագծերով և ծրագրերով:

«Այսօրվա միջոցառումը թանգարանի շնորհակալությունն է այն բոլոր մարդկանց, այն այցելուներին, ովքեր տարվա ընթացքում մեզ հետ համագործակցել են և իրենց գործունեությամբ նպաստել տուն-թանգարանի զարգացմանը: Երրորդ տարին է, որ տուն-թանգարանի հանրահռչակման բաժնի նախաձեռնությամբ իրականացվում է մրցանակաբաշխությունը: Կարծում եմ, որ մեր միջոցառումների շարքում այն հաջողվածներից է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:

Նրա խոսքով` աշխարհում մարդկությունն ուշադրության պակաս ունի, և իրենք ցանկանում են այցելուներին փոքր ուշադրության արժանացնել, դրանով իսկ նրանց  կապել թանգարանին, ավելացնել բարեկամների թիվը:

«Թանգարանն ունի հիսուն տարվա պատմություն:  2012 թվականից, երբ տուն-թանգարանը, հագեցած տեխնոլոգիաներով նոր և մշտական ցուցադրությամբ, կրթական ծրագրերով, վերամտավ մշակութային կյանք, այն սկսեց  սեր վայելել  տարբեր տարիքի մարդկանց շրջանում: Եթե մինչ այդ, մեր հիմնական թիրախը դպրոցականներն էին, ապա այսօր մենք այստեղ տեսնում ենք նաև ընտանիքների, ավագ սերնդի ներկայացուցիչների»,-ընդգծեց տնօրենը:

Անդրադառնալով մրցանակակիրների ընտրությանը` Օթարյանը շեշտեց, որ  տուն-թանգարանի հանրահռչակման բաժինը տարվա ընթացքում  իր ուշադրության կենտրոնում է պահում ակտիվ աշակերտներին, դպրոցները, և  մեծ դժվարությամբ է կատարվում ընտրությունը, քանի որ նրանց  ցանկը մեծ է:

Մրցանակների արժանացան Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական, Չարենցավանի Գառզուի անվան արվեստի, Արարատի մարզի Արմաշ համայնքի Մ. Օրմանյանի անվան միջնակարգ, Երևանի Ն. Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցները, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը, «Բու» նախադպրոցական ակադեմիան:

Լավագույն աշակերտ անվանակարգում  Ն. Զարյանի անվան թիվ 130 դպրոցի սան Վիգեն Եթումյանն է, որը տուն-թանգարան այցով ոգևորված պատրաստել էր «Ալմաստ» օպերայի բեմադրության  մանրակերտը:

Լավագույն ուսուցիչ ճանաչվեցին Ստ. Զորյանի անվան թիվ 56 դպրոցի ուսուցչուհի Սաթիկ Մարգարյանը և Ա. Տեր-Ղևոնդյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի ուսուցչուհի Գայանե Խաչատրյանը, լավագույն դասախոս՝ ճանաչվեց Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս Աննա Մինասյանը:

Մրցանակներ հանձնվեցին նաև «Ար» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծրագրին, Հանրային հեռուստաընկերության «Արվեստը և իրականությունը» հաղորդաշարին՝ Ա. Սպենդիարյանի կյանքի և ստեղծագործական ժառանգության, ինչպես նաև տուն-թանգարանի  գործունեության հանրայնացմանը մեծապես նպաստելու համար:

Գեղեցիկ մրցանակի` երաժշտի շարժ-արձանիկի հեղինակը Կարապետ Կավաֆյանն է։

website by Sargssyan