Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հրանտ Վարդանյան. «Իզուր չէ, որ Կիկոսի մահվան պատմությունը կպած է մեզ, բայց «բա որ»–ն անցել է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ի հյուրն այս անգամ ռեժիսոր Հրանտ Վարդանյանն է: Նրա հետ զրուցել ենք ներհայաստանյան գործընթացների, ինչպես նաև մշակույթի և մի շարք այլ հարցերի շուրջ:
 
Լճացումից պետք է ազատվել. ազատների ազատ երկիրը
 
Սկսելով վերջին՝ ԱԺ արտահերթ ընտրություններից, ռեժիսորը նախ ընդգծեց.
 
«Առաջին անգամ ամրագրվեց անկաշառ ընտրություն: Սա առավելագույնն էր և կարևորը, ինչն այսօր պետք էր»:
 
Իսկ թե այդպիսով արդյո՞ք հեղափոխությունն ավարտվեց, Հրանտ Վարդանյանը նկատեց. «Բոլորը սպասում են ինչ–որ ֆոկուսնիկության: Բայց այդպես չէ, սա մի գործընթաց է, որն անընդհատ կատարվում է: Լճացումից է պետք ազատվել: Հեղափոխությունը լճացումից ազատվելու, առաջ գնալու համար էր: Մարդիկ հոգնել էին, զզվել այդ նույնությունից: Հիմա բոլորս էլ հույս ունենք, որ ինչ–որ բաներ կարող են փոխվել, այդ թվում՝ բոլշևիկյան մտածելակերպը, միակուսակցականության առավելությունը… Այսօր գալիս են ժամանակներ, որտեղ պետք է նոր քաղաքական դաշտ ձևավորվի, որովհետև քաղաքական, դասական կուսակցությունները մեր երկրում այդպես էլ չկայացան: Քաղաքական գործիչներից շատերը իրենց գործունեությունը ժառանգել էին կոմունիստականից, իսկ Դաշնակցությանն ու նորաստեղծ ազատատենչ և անկախական կուսակցություններին չեզոքացրեցին տարիներ շարունակ: Պարույր Հայրիկյանին, Հայաստանի սուվերենության ու անկախության համար պայքարողներին գցեցին երկրորդ պլան: Քաղաքական դաշտը ձևավորվում է ազատների ազատ երկրում, որովհետև ոչ թե դիկտատուրան ու միակուսակցականությունն են կարևոր առողջ հասարակության համար, այլ ազատ ու անկաշկանդ միտքն է կարևոր, որպեսզի քաղաքականության մեջ ի հայտ գան նոր մարդիկ»:
 
Նա շեշտեց՝ նախկինում խորհրդային գաղափարախոսությունից չէին ազատվում, իսկ հիմա հույսեր կան, որ քաղաքականությունը ավելի ազատ, համարձակ ու անկաշկանդ կարող է լինել: Ըստ ռեժիսորի, սակայն, վերջին 6 ամիսները բավարար չէին այդ առումով մեծ փոփոխություններ սպասելու համար:
 
«Հիմա տեսնում ես՝ մարդիկ մի գաղափարախոսության ջատագով են, բայց մի օրում փոխվում, դառնում են մեկ այլ գաղափարախոսության ջատագով: Սա նշանակում է, որ հիմքեր և համոզմունքներ չեն ունեցել վերջիններս: Այսինքն՝ մի կուսակցությունից մի կուսակցություն թռչող թիթեռների ինչ–որ խումբ էր քաղաքականության մեջ: Այնպես չի լինում, որ մարդը մեկ օրում փոխվի: 6 ամիսը ժամանակ չէ: Հիմա պետք է օրենքներն աշխատեն, որոնք, եթե անգամ աշխատում էին, ապա միայն ներկուսակցական, ներկլանային, ներցեղային սիստեմների համար էին»,–ասաց նա՝ հավելելով՝ երբ օրենքը բոլորի համար հավասար կլինի, այդ ժամանակ հասարակությունը կսկսի զարգացում ապրել:
 
Հայրենասիրությունը սկսեցին պրոպագանդել. հասարակությունը հոգու կռիվ ուներ
 
«Քաղաքացիական հասարակության կայացումը տեղի չունեցավ մի պարզ պատճառով՝ քաղաքը քանդվեց, քաղաքացին քանդվեց. կոլխոզնիկների կլանային սիստեմ ձևավորվեց, այն էլ՝ Կրեմլի դեմքին նայող: Մինչև սա չվերանա, մինչև ինքնուրույնություն չլինի, հասարակությունը ազատ չապրի, ոչ մի զարգացում չի կարող լինել: Քաղաքը պետք է զարգանա, իսկ քաղաքականությունը քաղաքն է և  անկաշկանդ քաղաքացին, որի ազգային շահը և ազգային նշաձողը պետք է լինի համամարդկային արժեքների տեսանկյունից ձևավորվող: Քաղաքը պահել, պահպանելու փոխարեն սնկի նման աճեցին կուսակցությունները, որոնցից յուրաքանչյուրը սնվում էր տարբեր աղբյուրներից, իսկ լավ ուսումնասիրելու դեպքում կտեսնենք, որ դրանց մեծ մասի աղբյուրը, ի վերջո, նույնն էր»,–շեշտեց մեր զրուցակիցը:
 

Ռեժիսորի խոսքով՝ այս ապրիլին հասարակությունը դուրս եկավ, որովհետև ոչ թե հացի ու նյութի, այլ հոգու կռիվ ուներ անելու, հին ու մաշվածից ազատվելու կռիվ ուներ, շատ ափսոս, որ այդ ամենը նշվեց օտար բառով «դուխով»:

 «Այսինքն՝ լճացման միջից դուրս գալու համար դուրս եկան: Անարդարությունների մեջ ապրելուց  է ուզում ազատվել հասարակությունը: Երիտասարդությունը այլևս չի ուզում ապրել հին մեյմունությունների մեջ: Չի ուզում ապրել  թե՛ սուտ հայրենասիրության լոզունգների, թե՛ հին չեկիստական ու կոմունիստական տափակ ճառամտածողությամբ: Հայրենասիրությունը սկսեցին պրոպագանդել, որ սրտխառնոց էր առաջացնում, չէ որ այն չեն պրոպագանդում, հայրենասիրությունը մարդու մեջ, արյան մեջ պետք է լինի, նրա աշխատանքի և ուսուցման ու շրջապատին վերաբերվելու մեջ… Պետք չէ հայրենասիրությունը լոզունգներով պրոպագանդել, հարկավոր է հայրենիքն այնպիսին սարքել, որ հայրենասիրության մասին ոչ ոք չմտածի, բայց հարկ եղած դեպքում հայրենիքի համար մեկ վայրկյանում բոլորը ոտքի կանգնեն: «Ես քեզ շատ եմ սիրում իմ երկիր, հայրենիք» բովանդակությամբ պաստառներ կպցնելը հենց սուտն է՝ «պապսան», որն ականջ ու աչք էր ծակում…
 
Շատ երկրներում հայրենասիրության մասին չեն գոռում, այն ամեն օրվա աշխատանք է: Պետք է այսօր ապրել ամեն օրով, ամեն օրը սիրո մեջ ապրել, զգալ, թե որտեղ ես ապրում և ինչքան պատասխանատու ես եղածի համար: Քո հողն ու ջուրն այնքան պետք է կպած լինեն քո հոգուն ու մարմնին, որ դու դրա մասին անգամ չմտածես կամ մտածես միայն այն ժամանակ, երբ կարիքը կա… Քո քաղաքի, գյուղի ու սարի մասին երգելու, բայց այդ ամենն ախտոտված պահելու մեջ սուտ ու կեղծիք կա: Ավելի ռեալ ու կենդանի է պետք տեսնել շրջապատը՝ շինծու բաներից հեռու…»,–ընդգծեց Հ. Վարդանյանը: 
 
Քաղաքական դաշտը բամբասանքից այնկողմ չի գնում 
 
Վերադառնալով զարգացումներին՝ ռեժիսորի հետ զրուցեցինք նաև այն դիրքորոշումների մասին, համաձայն որոնց՝ «ավելի քան 70 տոկոս ձայնը որոշակի վտանգներ է պարունակում»: Անդրադառնալով այդ կարծիքներին ու նախորդ տարիների հետ արվող համեմատություններին՝ Հ. Վարդանյանը շեշտեց. 

«Իզուր չէ, որ Կիկոսի մահվան պատմությունը կպած է մեզ. վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին: Հիմա ի՞նչ, կռկռա՞լ, վախերից խոսե՞լ ու ոչինչ չանել, նստած քարին… Իհարկե, լավ կլիներ, որ ավելի ուժեղ հակադրվող կողմեր լինեին, բայց քաղաքական գործունեությամբ զբաղվող բոլոր ինստիտուտները փչացրել էին հները, իսկ փչացողներն էլ գումարների ու շահերի դիմաց հաճույքով փչացել էին… Է, թող չփչանային: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այսօր նոր քաղաքական դաշտ պետք է ձևավորվի, որ հակադրվեն նորերին, ի օգուտ երկրի կարողանան առողջ քննարկումներ անել: Կա մտահոգություն, թե՝ ահա 70 տոկոսն իրենք են… Բայց ես չեմ կիսում այդ մտահոգությունը: Այդ ամենը կտաշվի ու կընկնի իր տեղը, ոչ մի բանից վախենալ պետք չէ: Սուտ «պանիկաների» մեջ  ընկնելն էլ կիկոսավարություն է… «Բա որ այսպես լիներ»…

«Բա որ»-ն անցել է: Նաև հարց է ծագում, թե այն ժամանակ ինչո՞ւ այդքան չէին անհանգստանում: Մեծ հաշվով՝ քաղաքական դաշտը բամբասանքից այնկողմ չի գնում, ռեալ ոչ մի խոսակցություն չես լսում փառահեղ ծրագրերի մասին, իսկ նրանք, ովքեր լուրջ բաներ են ասում, այս կամ այն պատճառով հերքվում են հենց հասարակության կողմից, ըստ երևույթին՝ տեղ չեն հասնում: Բոլորը սկսում են բոլորին փնովել՝ շատացնելով աղբը, գործից խոսե՛ք:

Այս երկրում այնքան գործ կա անելու, որ ամբողջ ազգը 24 ժամ աշխատի՝ չի բավականացնի: Այսօր պետք է պլանավորել վաղվա օրը, ամիսը, տարին ու աշխատել: Այնքան բան կա անելու, որ ժամանակ չեք էլ ունենա իրար քննադատելու, իսկ բամբասանքի վրա քաղաքական դաշտ չի կարող ձևավորվել»:

 
«Քցիբության» է մատնված մշակույթը…
 

Ինչ վերաբերում է մշակույթին, առկա ու շարունակական խնդիրներին, ռեժիսորը շեշտեց, որ 30 տարի ոչինչ չի արվել, ինչ էլ արվեց՝ կիսատ ու պռատ:

««Քցիբության» է մատնված այս ամենը: Մշակույթը ինքն իրենով խնամք և ռեսուրս է պահանջում: Պետք է ռեսուրսներ ծախսել թե՛ պատմամշակութային կոթողների, թե՛ժամանակակից արվեստի և թե՛ առհասարակ հինը պահելու և պահպանելու,  նորն ու նորագույնն էլ ստեղծելու համար:  Բայց երկար ժամանակ ոչինչ չենք արել: Իսկ արվածն այնքան քիչ է… Մշակույթը, մեր արվեստը պրոպագանդելու ճանապարհը կիսատ է և աղքատիկ, այդ ինստիտուտը չկայացավ: Հիմա պետք է դրա մասին մտածել: Կկորչի այն պետությունը, բանակը, հզորությունը, եթե իր մշակույթով չի զբաղվում, եթե սեփական մշակույթի պաշտպանը չի:  Իսկ կարևորը հենց դա է, որովհետև մենք մեր տեսակը, մշակույթը, մեր տարազն ու պատմությունը պահպանելու խնդիր ունենք: Մեր կինոն ու թատրոնը հնչեցնելու կարիքը ունենք, մեր երգն ու պարը մաքրելու կարիքը ունենք: Երկար տարիներ աշխատանքները կիսատ են  արվել, իսկ վեց ամիսների ընթացքում հրաշքներ պահանջելը առնվազն մանկամտություն է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей