Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սննդային հավելումներ. կարո՞ղ ենք արդյոք խուսափել դրանցից

КУЛЬТУРА

Մենք գիտենք, որ...

Սննդամթերքը , որը պարունակում է «E» դասիչով սննդային հավելումներ, կարող է վտանգավոր լինել առողջության համար:

Իրականում այնքան էլ այդպես չէ, և ամեն ինչ կախված է չափից ու նորմատիվներից: 

Իհարկե, միշտ էլ ցանկալի է, որ օգտագործվի այնպիսի բնական սնունդ , որը որևէ վերամշակման չի ենթարկվել, բայց այդպես քիչ է լինում: Հետո էլ չպետք է մոռանալ, որ անգամ բնական սննդամթերքը կարող է իր մեջ պարունակել որևէ այնպիսի նյութ, որը նաև որպես սննդային հավելում է լինում: Իրականում շատ լավ է, եթե այն սննդամթերքը, որը պատրաստվում եք գնել, նորմալ մակնշված է, դա նշանակում է , որ արտադրողը ձեզ չի խաբում: Վերջին ժամանակներում սննդային հավելումները լայն տարածում են ստացել սննդի արդյունաբերության մեջ և հանդիպում են բազմաթիվ մթերքներում: Սննդային հավելում է համարվում ցանկացած նյութ (կամ նյութերի խառնուրդ), որը սովորաբար մարդու կողմից անմիջապես սննդի մեջ չի օգտագործվում և սննդամթերքին է ավելացվում տեխնոլոգիական նպատակով՝ սննդամթերքի մշակման, արտադրության, վերամշակման, պատրաստման, փաթեթավորման, փոխադրման կամ պահպանման գործընթացում տեխնոլոգիաների կատարելագործման, ինչպես նաև սննդամթերքի սպառողական հատկությունների բարելավման, պահպանման (պիտանիության) ժամկետների երկարացման անհրաժեշտության դեպքում, եթե այդ ամենը հնարավոր չէ իրականացնել այլ եղանակներով կամ տնտեսապես արդարացված չէ: Սննդամթերք արտադրողների կողմից սննդային հավելումների օգտագործման հիմնական նպատակներ են արտադրանքի օրգանոլեպտիկ տվյալների բարելավումը (ըստ արտաքին տեսքի, համի, գույնի, բույրի), որակյալ և թանկարժեք հումքի փոխարինումն այլ սննդային հավելումներով մշակված հումքով, տեխնոլոգիական գործընթացի արագացումը և դյուրացումը (հասունացման ժամկետի կրճատում, չխառնվող բաղադրիչների միավորում և այլն) և պատրաստի արտադրանքի պահպանման (պիտանիության) ժամկետի երկարացումը: Արգելվում է սննդային հավելումների և բուրավետիչների օգտագործումը սննդամթերքի կեղծման նպատակով:

Ի դեպ, պետք չէ վախենալ սննդամթերքի փաթեթի վրա նշված «E» դասիչից, որը շատերը ընդունում են որպես տագնապի ազդանշան: Այն ընդամենը նշանակում է «Եվրամիություն», այսինքն՝ Եվրամիության կողմից մշակվել է սննդային հավելումների կոդավորման միասնական համակարգ, որի նպատակն է տարբեր երկրների արտադրողների կողմից օգտագործվող սննդային հավելումների նույնականացումը: Հավելումների պայմանական նշանն է համարվում «E» դասիչը: Սննդային հավելումների յուրաքանչյուր խմբի համար նախատեսված է «E» դասիչին հաջորդող տարբերակման եռանիշ կամ քառանիշ թվային համակարգ: Ասենք նաև, որ որոշ արտադրողներ նշում են ոչ թե «E» դասիչը, այլ միանգամից գրում են այդ դասիչին համապատասխան նյութը, այսինքն՝ ստացվում է, որ արտաքուստ այդ նորմալ պիտակավորված սննդամթերքը կարծես թե «E» կամ սննդային հավելում չի պարունակում, չնայած այդպես չէ:

Ներկայումս հաճախ սննդային հավելումները «մեղադրվում» են ալերգիաների, ասթմաների և առողջության բազմապիսի այլ խանգարումների մեջ: Պարբերաբար կարելի է լսել կամ կարդալ, որ այսինչ «E»–ի օգտագործումը բերում է այսինչ հիվանդության: Բայց չպետք է մոռանալ, որ ցանկացած քիմիական նյութի ազդեցություն կոնկրետ օրգանիզմի վրա կապ ունի անհատական հատկությունների և այդ նյութի չափաքանակի հետ: Այսինքն, եթե նորմալ մակնշված սննդամթերքի վրա գրված է որևէ «E»– ի քանակությունը, նշանակում է՝ դա թույլատրելի սահմաններում է և վտանգավոր չէ: Իհարկե, ժամանակակից տեխնոլոգիաների և հետազոտական մեթոդների զարգացման հետ երբեմն ստացվում է, որ որոշակի սննդային հավելումներ, որոնց ինչ–որ քանակը առաջ համարվում էր թույլատրելի, նորմատիվը փոխվում է և համարվում է անթույլատրելի: Բայց լինում է նաև հակառակը, երբ որևէ արգելված սննդային հավելում համարվում է, որ իրականում անվնաս է: Այս նշվածները մասնավոր և պատահական դեպքեր են:

Արդյոք կարո՞ղ է լինել մարդ, որը չօգտագործի սննդային հավելումներ: Պարզվում է, որ ոչ: Իհարկե, կարելի է չօգտագործել լիմոն, որ մեր օրգանիզմը չթունավորվի E 330–ով՝ լիմոնաթթվով: Դա դեռ կարելի է, իսկ ի՞նչ անել այն փաստի հետ, որ մեր շնչած օդում պարունակում են E 941 դասիչի ազոտ և E 948 դասիչի թթվածին: Բարդ հարց է:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ