Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սկսվելու է հետհաշվարկը. ե՞րբ կառաջանա բալանսավորված քաղաքական դաշտ. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցան առաջին խորհրդարանական ընտրությունները, որտեղ հեղափոխություն իրականացրած քաղաքական ուժը արձանագրեց իր ցուցանիշները: Այն ցուցանիշը, որը և սպասվում էր: Մեծ հաշվով՝ կարելի է ասել, որ այս խորհրդարանը քաղաքական բալանսավորվածություն, հավասարակշռություն չի ունենալու, ինչն էլ ունենալու է իր խնդիրները: Նման դիրքորոշում ունի քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Այդուհանդերձ, քաղաքագետն իրավիճակը հասկանալի է համարում, որովհետև առկա էր էյֆորիան, և այն չէր կարող անցնել մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը:

Իսկ թե որո՞նք են վերոնշյալ հնարավոր խնդիրները, «Փաստի» հետ զրույցում քաղաքագետը մանրամասնեց. «Հանրության այն հատվածի մոտ, որոնք հավատում են Նիկոլ Փաշինյանին, սպասումները շատ մեծ են: Փաստացի այդ սպասումների զոհը կարող է դառնալ նրա գլխավորած քաղաքական ուժը: Երկրորդը՝ Փաշինյանի համար հեղափոխությունն անսպասելի էր, և նա չունի մեծ թիմ, որը կկարողանա իրականացնել բոլոր գործընթացները: Իսկ խնդիրները բավականին խորքային են: Եվ կարծում եմ, որ այս իմաստով ժամանակը չի աշխատելու Փաշինյանի և իր թիմի օգտին: Չկան պրոֆեսիոնալ՝ մասնագիտացված իմաստով այնպիսի մարդիկ, որոնք ի զորու են խնդիրների շուրջ գործընթաց իրականացնել: Բացի այդ, նախ պետք է գիտակցել, թե ինչ խնդիրներ կան, դա էլ առանձին հարց է: Պետք է ընդգծել, թե ո՞րն է գլխավոր օրակարգը, որովհետև առկա խնդիրները նաև իրար հակասող են: Օրինակ՝ մի կողմից կոռուպցիայի դեմ պայքար, մյուս կողմից՝ ներդրումների խնդիր: Թվում է՝ փոխլրացնող խնդիրներ են, բայց նաև իրար խանգարող են. այն մթնոլորտում, ուր անընդհատ ասվում է՝ «այս կամ այն մարդուն ենք բռնել, այս կապիտալը մաքուր չէ», հասկանալի է, որ նման մթնոլորտում ներդրումները չեն կարող լայնամասշտաբ բնույթ կրել»:

Նրա խոսքով՝ նման շատ հարցեր կան, և այդ առումով Ն. Փաշինյանի և իր թիմի առջև բավականին դժվար խնդիր է դրված:

«Իրականում նախորդ 7 ամիսների բացթողումներն ու սայթաքումները երկրորդական են, որովհետև հանրությունը վերապահումով էր նայում այդ ամենին: Իսկ արդեն այս պահի դրությամբ՝ դեկտեմբերի 9–ից հետո, երբ Փաշինյանն արդեն ունի ամբողջական իշխանություն, սկսվելու է հետհաշվարկը: Հանրությունը հիմնական պատասխանատու համարելու է Փաշինյանին ու իր թիմին: Այսինքն՝ արդեն խանգարող ուժ չկա: Նույնիսկ պառլամենտում չկան ուժեր, որոնք տեսականորեն կարող են խոչընդոտել իր քաղաքականությանը»,–ասաց քաղաքագետը:

Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ՝ այս պահի դրությամբ դեռ վաղ է խոսել քաղաքական նոր դաշտի ձևավորման անհրաժեշտության մասին, որովհետև ընտրությունները դեռ նոր են ավարտվել: «Հասկանալի է, որ ԱԺ–ում հավաքված է հիմնականում Փաշինյանի թիմը: Այսինքն՝ հաշվի առնելով էյֆորիայի վիճակը՝ փաստացի գրավել է քաղաքական դաշտի ճնշող մեծամասնությունը: Այնուամենայնիվ, էյֆորիան խիստ ժամանակավոր երևույթ է, և ժամանակ հետո հանրությունը սկսելու է ավելի սթափ գնահատականներ պահանջել: Իսկ այդ ժամանակ արդեն նոր խնդիրներ են առաջանալու, որոնց լուծումները հանրությունը փորձելու է ման գալ և չգտնել խորհրդարանում: Այստեղ արդեն առաջ է գալու նոր քաղաքական ուժերի ի հայտ գալու պահանջը՝ արդեն խորհրդարանից դուրս: Եվ կարծում եմ, որ մեկ–մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտը մեծ մասամբ կձևավորվի ԱԺ–ից դուրս»,–նշեց մեր զրուցակիցը:

Իսկ արտախորհրդարանական ուժերի հաջողությունը կամ անհաջողությունը, ըստ քաղաքագետի, պայմանավորված է իշխանության գործելաոճով: «Եթե իշխանությունը կարողանա կապիտալիզացնել այս էյֆորիան և երկրի զարգացումը ճիշտ ռելսերի վրա դնել, ապա, ըստ իս, արտախորհրդարանական ուժերի ձևավորումը կարող է ուշանալ: Սակայն այն, ինչ նշմարվում է այսօր, ցավոք դա ցույց չի տալիս, որովհետև փոխնակ երկիրը տարվի ավելի հանդարտեցման ճանապարհով, այն ավելի ցնցումային ճանապարհի վրա է դրվում: Եվ կարծում եմ, որ այսպես երկիրը կարող է լուրջ խնդիրների առաջ հայտնվել՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին առումներով: Եվ սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ արտախորհրդարանական ուժերի ձևավորման պահանջը ժամանակի ընթացքում կարող է մեծանալ»,–եզրափակեց Ե. Բոզոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США