«Սպայկա»-ին պատկանող 1.5 մլն դոլարի գյուղմթերքը 15 օր ճանապա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Դարոինկ»-ի մենեջերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ նա շփո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք է հաստատվե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի համար ապրիլի 6-ին կկ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ստացվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջի... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 05.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ի՞նչ է հայտարարագրել Դավթաշեն վարչական շրջանի նոր ղեկավարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ նա հայտարարագրել է բնակարան և առանձնատուն:

Հայտարարագրել  է նաև «NISSAN ALTIMA 2.5 S» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Մ. Թումասյանի դրամական միջոցը կազմել է 11 000 000 ՀՀ դրամ: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների վերաբերյալ տվյալներ չկան:

Քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված կենսագրական տվյալներից տեղեկանում ենք, որ Մ. Թումասյանը 2002–2018թթ. ՀՀ–ում և արտերկրում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: Նշված է, որ նա 2018 թվականից ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքական պայքարին և մայիս ամսից հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի Դավթաշեն վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուն: 2018թ. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով ընդգրկվել է «Իմ քայլը» դաշինքի ավագանու ցուցակում: Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել հոկտեմբերին: Մ. Թումասյանն ՔՊԿ դաշինքի անդամ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
website by Sargssyan