Արտոնյալները՝ իշխանությունների լռության և անտարբերության ֆոնին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Մադրիդյան սկզբունքների» գործընթացի ստա՞րտ, թե՞ ֆալստարտ ՔԱՂԱՔԱԿԱՆ
10 000 դոլար, 10 000 եվրո՝ նախագահի օգնականի հայտարարագրում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Խա­չիկ Չա­լի­կյան. «Չէր կա­րե­լի սի­րո և հա­մե­րաշ­խու­թյան ...
Դաս­ղե­կը պա­հան­ջում է իրեն մանր-մունր նվեր­նե­րով չվի­րա­վ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արտոնյալները՝ իշխանությունների լռության և անտարբերության ֆոնին Հայաստանն առաջարկում է ԼՂ բանակցային ֆորմատի վերականգնում, ոչ թե փոփոխություն. Նիկոլ Փաշինյան «Մադրիդյան սկզբունքների» գործընթացի ստա՞րտ, թե՞ ֆալստարտ 10 000 դոլար, 10 000 եվրո՝ նախագահի օգնականի հայտարարագրում Խա­չիկ Չա­լի­կյան. «Չէր կա­րե­լի սի­րո և հա­մե­րաշ­խու­թյան հզոր ազ­դակ­ներն այդ­պես վատ­նել» Երեւանի 4 բուժկենտրոնում բաժանմունքներ կբացվեն բանտարկյալների համար. արդարադատության նախարարություն Դաս­ղե­կը պա­հան­ջում է իրեն մանր-մունր նվեր­նե­րով չվի­րա­վո­րել Բա­քուն հայտն­վեց իր լա­րած ծու­ղա­կում Արման Օսիկյանը նշանակվել է Կադաստրի «գրասենյակների վարչության» պետ Սին­գա­պու­րից՝ Ռանչ­պար, կամ՝ ինչ­պես ծնվեց Փա­շի­նյա­նի բա­նաս­տեղ­ծու­թյու­նը «Այս տուր­բու­լենտ վի­ճա­կում պաշ­տո­նյա­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դա­րձել են էլ ավե­լի անար­դյու­նա­վետ» Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում

 ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ 2018-ի տնտեսական աճը բավականին բարձր է՝ 5 տոկոսի շրջանակներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը դեկտեմբերի 14-ին կայացած «Ֆիչ Ռեյթինգս»-ի երևանյան համաժողովին:

«Տնտեսական աճը բավականին բարձր է՝ մեր գնահատականներով 5 տոկոսի շրջանակներում, վերջին եռամսյակի դրությամբ՝ 6.5 տոկոսից ավելի տնտեսական աճ: Երկարաժամկետ գնահատականներում քննարկում ենք նաև պոտենցիալ աճի հնարավորությունները: Այդ պոտենցիալը մենք տեսնում ենք 5 տոկոսի շրջանակում, եթե բազային գնահատում անենք»,-ասաց Երիցյանը:

Նրա խոսքով՝ իսկ եթե որպես հիմք ընդունեն այն կառուցվածքային բարեփոխումները, որ կառավարության ծրագրով հրապարակվել է, կարող են ակնկալել ավելի բարձր տնտեսական աճ: Այդուհանդերձ, ԿԲ-ի կանխատեսումները միջին ժամկետում 5 տոկոսի շրջանակում են: Երիցյանի կարծիքով՝ դա մի քանի տարիների ընթացքում կարագանա:

Նա նաև կարծում է, որ 2018-ի ընթացքում տնտեսական և դրամավարկային քաղաքականության հիմնական նպատակադրումներին հասնում են: Տարին ավարտելուց հետո կարող են գնահատականներ տալ:

website by Sargssyan