Աննա Հակոբյանը շվեյցարական կլինիկայի հետ համագործակցության ուղիներն է քննարկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 14-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմքայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է շվեյցարական «Genolier» կլինիկա, որը համարվում է Շվեյցարիայի Համադաշնության առաջնակարգ բժշկական ծառայություն մատուցող 5 լավագույն բժշկական հաստատություններից մեկը: Այցի ընթացքում «Genolier» կլինիկայի գործադիր տնօրեն Բաբս Սիկլետը ներկայացրել է կլինիկայի գործունեությունը, մատուցվող բժշկական ծառայությունները, այլ կլինիկաների համամետությամբ մատուցվող ծառայությունների առանձնահատկությունները:
Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը կարևորել է Հայաստանում«Genolier»-ի փորձի ներդրումը, որըկարող է անհամեմեատ բարձրացնել թե´կյանքի որակը, թե´բժշկական ծառայությունների արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել, որպեսզի առաջիկայում հայաստանցի բժիշկներ և բժշկական կենտրոններում աշխատող ադմինիստրատիվ աշխատակիցները կարողանան վերապատրաստման դասընթացներ անցնել կլինիկայում: