Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և ընկել ձորը. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում «ՎԱԶ» 2106 մակնիշի 05 ԼՕ 828 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանն ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրակարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար դեպքի վայր է ժամանել հատուկ վերամբարձ կռունկով քարշակ-ավտոմեքենա:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: