Սյունիքում 2 մեքենա է բախվել. վիրավորներից 2-ը ոստիկանության աշխատակիցներ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Գորիս քաղաքի Մաշտոց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են BMW X 5 մակնիշի 35 ZO 045 համարանիշի և Volkswagen մակնիշի 34 FQ 450 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության դասակի ծառայողներն ու Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները։ Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վիրավորներից երկուսը Volkswagen-ի մեջ են եղել, նրանցից մեկն աշխատում է Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, իսկ մյուսն էլ նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորների, վիրավորների իննքությունը։