Ի վեր­ջո, քա­նի՞ մարդ կմնա գործազուրկ «նոր Հայաստանում» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Հեղափոխություն» նաև հեռուստահեռարձակման ոլորտո՞ւմ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գրոհում է իշխանության «սորոսական» գվարդիան ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ԱՊՐԻԼԻ). Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան զո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Որքանո՞վ են ավելացել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի դրամական միջոցները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հրշեջ-փրկարարներն Արթիկ քաղաքում մարել են չշահագործվող պահեստում բռնկված հրդեհը. տուժածներ չկան Կոտայքի մարզում մեքենան ընկել է Հրազդան գետը (լուսանկարներ) «Աթլետիկո» - «Վալենսիա»՝ 3։2 (տեսանյութ) Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հարգեց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ) Հայաստանի համար շատ կարեւոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը․ Փաշինյան Զապորոժիեի քաղխորհրդի նիստում մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ) Ալիեւը Պեկինում է․ նրան ընդունել է Չինաստանի նախագահը ԱՄՆ Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը Լեւոն Արոնյան․ Այս տխուր օրը ես միշտ մտածում եմ այն մարդկանց մասին, ովքեր օգնել են մեզ պահպանել մեր ազգը Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ դերակատարության մասին Լոս Անջելեսի Միասնական դպրոցների վարչությունը նախատեսում է ապրիլի 24-ը ազատ օր հայտարարել և փակել դպրոցները Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության հարց է․ Վիգեն Սարգսյան Փոքրիկ տղան երգում է Ծիծեռնակաբերդում

Ֆրանսիայում «դեղին անթև բաճկոններ» ակցիայի ժամանակ ճանապարհային պատահարների հետևանքով 2 մարդ է զոհվել

 

Ֆրանսիայում «դեղին անթև բաճկոններ» բողոքի ակցիայի ժամանակ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 2 մարդ: 

 

Առաջին զոհը մեքենայի վարորդ է: Նա մահացել է Բելգիայի սահմանին բեռնատարի հետ բախման հետևանքով, որը կանգնած է եղել «դեղին անթև բաճկոններ» շարժման մասնակիցների արգելապատնեշի մոտ, գրում է РИА Новоасти-ն: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի երեկոյան, սակայն հրշեջ ծառայությունը տեղեկությունը հաստատել է միայն այսօր: 

Երկրորդ զոհը 44-ամյա կին է, որը նույնպես մահացել է ճանապարհային դժբախտ պատահարի հետևանքով, հայտնում է France Info-ն:

Ռադիոկայանի տեղեկացմամբ՝ ուրբաթ երեկոյան զույգը ընթանալիս է եղել Սուասոն համայնքի ուղղությամբ: Վարորդը, «դեղին անթև բաճկոնների» արգելապատնեշը տեսնելով, շրջադարձ է կատարել և հայտնվել հանդիպակաց ուղեմասում, որտեղ բախվել է մեկ այլ մեքենայի: Մեքենայում եղած կինը մահացել է, իսկ տղամարդը կալանաքի տակ է առնվել:

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ֆրանսիայում բարձրացել է «դեղին անթև բաճկոններ» շարժման բողոքի ցույցերի հինգերորդ ալիքը: Այսօր բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, ձերբակալվել է ավելի քան 60 մարդ: 

Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի 1-ից ծրագրված թանկացումը:

 

website by Sargssyan