Թուրքիան մտադիր է շարունակել իր ռազմական օպերացիաները Իրաքի հյուսիսում այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկիչներն ամբողջովին չեն ոչնչացվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Համի Աքսոյը։ Ինչպես հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, Աքսոյը մասնավորապես ասել է, որ Անկարան ակնկալում է նաեւ, որպեսզի Իրաքի կենտրոնական կառավարությունը պատշաճ կերպով համագործակցի ահաբեկչության դեմ պայքարում։ Նշենք, որ Թուրքիան օդային օպերացիաներ է իրականացնում ընդդեմ ահաբեկիչների՝ Իրաքի հյուսիսում, ինչի առնչությամբ Բաղդադն արդեն հայտնել է իր բողոքը, նշելով, որ Անկարան բազմիցս խախտել է Իրաքի օդային սահմանն առանց նախապես համաձայնեցնելու իր գործողությունները։