Իրանի բալիստիկ հրթիռները բանակցությունների թեմա չեն դառնա. Իրանի ԱԳ նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը վերահաստատել է երկրի քաղաքականությունը հրթիռային ծրագրի շուրջ և նշել է, որ իրանական բալիստիկ հրթիռները նախատեսված են բացառապես պաշտպանության համար և երբեք բանակցության թեմա չեն դառնա օտարների հետ:
«Իրանի հրթիռները պաշտպանական բնույթ ունեն: Մենք դրանց կարիքն ունենք զսպման համար»,- ասել է Զարիֆը «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում: Այսպիսով իրանցի նախարարը հերքել է ԱՄՆ այն պնդումները, որ Իրանի հրթիռային փորձարկումները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը:
Իրանցի նախարարը շեշտել է, որ Իրանը շատ ավելի քիչ գումար է ծախսում ռազմական ոլորտի վրա, քան տարածաշրջանի մյուս երկրները:
Զարիֆը հավելել է, որ ԱՄՆ-ը չպետք է մեղադրի Իրանին, քանի որ հենց ինքն է խախտում ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևը՝ դուրս գալով Իրանի հետ կնքված միջուկային գործարքից: