Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հետընտրական Հայաստան՝ կեղծ օրակարգերով ու կուլիսային ռիսկերով. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Հետընտրական Հայաստանի քաղաքական քննարկումներն ակնհայտորեն կորցրել են այն ռիթմն ու հագեցվածությունը, որ նկատվում էր քարոզարշավի օրերին: Իշխանությունները կարծես անցել են ընդհատակ ու ենթադրաբար զբաղված են ԱԺ–ում ու գործադիրում քաղաքական դերակատարների վերաբաշխմամբ: Համեմատաբար հանդարտ, նախատոնական տրամադրությունների ֆոնին աչքի է ընկնում խորհրդարանական նոր ընդդիմության ներսում որոշակի հակասությունների սրում: Մեծ հաշվով, իհարկե, տրամաբանական է, որ քաղաքական համակարգը, որը ձևավորվում է զրոյից, հագեցված է լինելու սեփական դիրքավորումները հաստատել փորձող ուժերի միջև մրցակցությամբ: Ընդհանրապես մրցակցությունը քաղաքական ուժերի միջև, հատկապես հրապարակային դաշտում ողջունելի երևույթ է, ու հեղափոխական Հայաստանի դրական առանձնահատկություններից մեկը: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ներքաղաքական մրցակցության բովանդակությունը չի համապատասխանում հեղափոխական ակնկալիքների նշաձողին: Բացակայում է մրցակցության, փոխադարձ քննադատության բովանդակային մասը, փոխարենը գերիշխում է անձնական մակարդակի հասնող հակաքարոզչությունը: Արդյունքում հանրային օրակարգը, որ կարիք ուներ հեղափոխական առաջարկների, փոխարենը ստանում է քաղաքական փաթեթավորմամբ, բայց անձնական մոտիվներով հագեցած կեղծ օրակարգեր: 

Նմանատիպ կեղծ օրակարգերից են, օրինակ, բիզնեսի ու քաղաքականության տարանջատման մասին վերջին քննարկումները: Ինքնին բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը կեղծ օրակարգ չէ, կեղծ է դրա մատուցումը, այդ մատուցման իրական ու հայտարարված նպատակների հակասությունը, դրա տակ ակնհայտ երևացող տողատակը: Բիզնեսի ու քաղաքականության տարանջատման խնդիրն, ընդհանրապես, այնքան հագեցած է ու բազմաշերտ, որ հնարավոր չէ, օրինակ, այդ խնդրի լուծումը պատկերացնել որևէ ուժի կամ անձի քաղաքականության մեջ լինել–չլինելուց: Այդ խնդիրը պահանջում է ինչպես դրա համակարգային վերլուծություն, այնպես էլ համակարգային լուծումներ:

Նախ պետք է հասկանալ, թե ինչ ասել է բիզնեսի և քաղաքականության կապ ու դրանց տարանջատում: Խոսքը հատկապես մեծ բիզնեսի մասին է: Անհնար է պատկերացնել, որ մեծ բիզնեսը չունենա քաղաքականության հետ հատման ու հակադրման գծեր: Խնդիրը այդ շահերի հակադրման ու հատման արտահայտման ձևերի մեջ է: Օրինակ Միացյալ Նահանգներում այդ շահերը արտահայտվում են լեգալ լոբբիստական կառույցների միջոցով, որոնք այս կամ այն խոշոր կապիտալի շահերը լոբբինգ են անում Սենատում կամ Կոնգրեսում: Եվրոպական երկրներում էլ քիչ չեն կուսակցություններ, որոնք վայելում են խոշոր կապիտալիստների աջակցությունը, ինչը իհարկե չի նշանակում, թե ծառայեցվում են այդ կապիտալիստների անձնական ու նեղխմբային շահերին: Այնպես որ, միայն մակերեսային սահմանմամբ խնդրի ախտորոշումը տալ հնարավոր չէ, պետք է հասկանալ, թե ինչ ունենք մենք և ինչ ենք ուզում:

Եվ հետո, նույնիսկ եթե խնդիրը ախտորոշված է ճիշտ, ապա դրա լուծումը հաստատապես լոկալ չէ: Խնդրի համակարգային լուծումը ենթադրում է այնպիսի մեխանիզմների ու երաշխիքների ներդրում, որ որևէ իրավիճակում մեծ բիզնեսը չկարողանա մտնել քաղաքական դաշտ ու թելադրել իր կամքը: Այդ մեխանիզմներից է , օրինակ, կուսակցությունների մասին նոր օրենքի ու կարգավորումների ներդրումը, որը, դիցուք, հստակ կֆիքսի կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմները: Վերջերս, օրինակ, պարզ դարձավ, որ խորհրդարան անցած ու չանցած շատ ուժեր ֆինանսավորման հետ կապված ունեն որոշակի ստվերային ռիսկեր, երբ, օրինակ, նվիրատուն նվիրաբերում է քառապատիկ անգամ ավելի շատ գումար, քան կա նրա հայտարարագրում: Նման օրինակներ ու դրանց լուծման մեխանիզմներ էլի կարելի է թվել: Բայց լավ կլիներ, որ դրանով զբաղվեինք ոչ թե մենք, այլ այն ուժերը, որոնք իբրև համակարգային փոփոխությունների անվան տակ հետապնդում են լոկալ ու կոնկրետ նպատակներ, թիրախներ: 

Մեծ հաշվով, իհարկե, Հայաստանի քաղաքական դաշտում նախկինում էլ են եղել վեհ նպատակների քողի ներքո անձնական ու լոկալ նպատակահարմարությունից դրդված նախաձեռնություններ: Սակայն հիմա, երբ քաղաքականությունից ու քաղաքական ուժերից հանրության սպասելիքները որակապես այլ մակարդակի են, հանրային սպասումներն ու ակնկալիքները նոր իրավիճակում մսխելը հղի է քաղաքական համակարգը կրկին հետ գցելու և նախորդ խաղի կանոնների դաշտ վերադարձնելու: Այս իմաստով շատ կարևոր է, որ ցանկացած ուժ, որ հանդես կգա համակարգային փոփոխությունների դրոշակով, հասարակության կողմից ստանա հստակ պարզաբանող հարցեր՝ բացառելու համակարգայինի անվան տակ լոկալ նպատակների իրացման հնարավորությունն ու քաղաքականության ներխմբային, ստվերային, կուլիսային ռիսկը:

 

 

 

 

 
 
 
 
Ոսկեպարում Փաշինյանին այլևս չեն էլ սպասումԹուրք պաշտոնյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցեր Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ. ՌԴ ԱԳՆ «Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք». Հաջիև Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ բազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր