Ծաղկաձորը՝ զբոսաշրջիկների նախընտրած հանգստավայրերի հնգյակում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանցի գիտնականների սպանությունների մեջ անմիջականորեն կապված... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Խտրական «հավասարությունը» Սերժի և Նիկոլի «վախտ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ի՞նչ դրամական միջոցներ ունի ՅՈւՆԵՍԿՕ–ում ՀՀ մշտական ներկայաց... ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Պետք է կայացնել որոշում, որը ոչ մի կողմի իրավունքներն ու ազ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների վարչապետը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Փաշինյանը շարունակում է հանդիպումները Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում «Այաքսի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Բարսելոնա» (տեսանյութ) Հայաստանը նախատեսում է ռազմական կցորդ ունենալ Ուկրաինայում Ջոկովիչը հաջորդ փուլում է Վրաստանը շատ արժեքավոր եւ եզակի դաշնակից է ՆԱՏՕ-ի համար Թրամփը կարող է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին օրինական նախագահ ճանաչել ՌԴ-ում Հայաստանի 3 քաղաքացու ազատազրկման են դատապարտվել վարորդների վրա հարձակման և շորթման գործով Փաշինյանը Բոլթոնի հետ հեռախոսազրույց է ունեցել․ Արցախի հարցին անդրադարձ չի եղել Բացահայտվել է 4 հոգուց բաղկացած հանցավոր խմբի կողմից շուրջ 2 կգ 400 գրամ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք Սերժ Սարգսյանը պարգևատրեց շախմատի Հայաստանի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին (լուսանկարներ) Արթուր Վանեցյանը կատարել է Բագրատաշենի անցակետի դժգոհող առևտրականների խնդրանքը Մանկապարտեզի ձերբակալված տնօրենը քիչ առաջ ազատ է արձակվել Ե՞րբ Ալիևի ձեռքը բռունցք դարձավ. հանդիպումը մեկնաբանում է ոչ վերբալ հաղորդակցության մասնագետը (տեսանյութ) Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին «Թույլ չեմ տա՝ քաղաքապետարանի հետ կապված ՓԲԸ-ի մասին խոսակցություն լինի, որ այդտեղ կոռուպցիա կա». Մարության Ավելի լավ է լռեր. Աշոտյանը՝ Փաշինյանի լայվի մասին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբ

Նորընտիր խորհրդարանը ՀՀ վարչապետ չի ընտրի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշման հրապարակման ժամանակ հրապարակվում է նաև խորհրդարան անցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին տրվող մանդատների քանակը: Պատգամավորական մանդատների թվի որոշման հրապարակման պահից սկսած ընտրություններին մասնակցած կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները կարող են արդյունքները բողոքարկել ՀՀ Սահմանադրական դատարանում: 
 
Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով արդյունքները բողքարկելու ժամկետը սկսվում է հաշվարկվել որոշման հրապարակման պահից սկսած մինչև 5–րդ օրը, ժամը 18.00–ն ընկած ժամանակահատվածը: ԸՕ 100–րդ հոդվածի պահանջով կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներին մանդատներ տրամադրվում են ԿԸՀ արձանագրության համաձայն, որով և գրանցում են համապետական և տարածքային ցուցակներից ընտրված ԱԺ պատգամավորներին: Սա նույնպես իրականացվում է տրամադրվող մանդատների թվի արդյունքների հրապարակումից հետո սահմանված 5– օրյա ժամկետի ավարտից հետո, եթե կրկին մինչ այդ որևէ բողոք չի ներկայացվել Սահմանադրական դատարան: 
 
Այսինքն, բողոքների վիճարկման ժամկետների հետ կապված Սահմանադրական դատարան դիմել–չդիմելուց է կախված մանդատների տրամադրման արձանագրության հրապարակման և, ըստ այդմ, ԱԺ կազմավորման օրը:
 
Այս պարզ հաշվարկների արդյունքում ստացվում է, որ մինչև դեկտեմբերի 21–ը ԿԸՀ–ն որևէ գործառույթ չի իրականացնելու, որից հետո արդեն ԸՕ–ով սահմանված կարգի համաձայն կիրականացնի թեկնածուների գրանցումը: ԿԸՀ–ի կողմից թեկնածուների գրանցումն իրականացնելուց հետո արդեն ԱԺ–ն կհամարվի կազմավորված և հենց այդ օրն էլ կհայտարարվի նաև ԱԺ առաջին նստաշրջանի առաջին նիստն անցկացնելու օրը: 
 
ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, նոր ընտրված խորհրդարանի առաջին նիստի օրը սահմանվում է ԱԺ կազմավորման օրվանից հետո երկրորդ երկուշաբթի օրը: 
 
Կարճ ասած, եթե ՍԴ–ում ընտրության հետ կապված հարցեր չվիճարկվեն, ապա ԱԺ կազմավորման օրվանից հետո երկրորդ երկուշաբթի օրը կկայանա ԱԺ 7–րդ գումարման առաջին նստաշրջանի առաջին նիստը: ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ դեկտեմբերի 21–ին հաջորդող երկրորդ երկուշաբթին դեկտեմբերի 31–ն է, որը պաշտոնապես ոչ աշխատանքային օր է: Դրան հաջորդող երկուշաբթին՝ հունվարի 7–ը, կրկին ոչ աշխատանքային օր է: Այդ իսկ պատճառով էլ, եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա ամենայն հավանականությամբ, 7–րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը տեղի կունենա հունվարի 14–ին:
 
Ինչ վերաբերում է շրջանառվող մեկ այլ հարցին, ապա վարչապետի ընտրություն չի լինելու: Առաջին նիստի օրը վարչապետը նշանակվելու է ՀՀ նախագահի կողմից:
 
«7–րդ գումարման ԱԺ առաջին նիստի օրը ՀՀ նախագահի հրամանագրով ԱԺ մեծամասնություն կազմող խմբակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածուն կնշանակվի ՀՀ վարչապետ: Այսինքն, մենք վարչապետի ընտրություն չենք ունենալու»,– ասաց Վ. Այվազյանը:
 
Խոսելով նախորդ՝ մի կողմից 2017–ին, մյուս կողմից՝ 2018–ին ԱԺ–ում վարչապետի ընտրություն իրականացնելու մասին, Վ. Այվազյանը նշեց, որ մինչ այդ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ չէր մտել ուժի մեջ և գործում էին անցումային դրույթները:
 
«Հիմա արդեն մենք անցումային դրույթներ չունենք և Սահմանադրությունն ամբողջությամբ մտել է ուժի մեջ: Ուստի, այսուհետ ՀՀ վարչապետը նշանակվելու է ՀՀ նախագահի կողմից: Այսինքն, անկախ այն հանգամանքից ԱԺ–ի հերթական, թե արտահերթ ընտրության արդյունքում է ձևավորվում խորհրդարանը, վարչապետը նշանակվում է, իսկ վարչապետի ընտրություն տեղի է ունենում գործող վարչապետի և կառավարության հրաժարական տալու դեպքում միայն, ինչը մենք ունեցել ենք այս տարի»,– ասաց Վ. Այվազյանը:
 
Պատասխանելով հարցին, որ՝ եթե ընտրությունների արդյունքներով մի կուսակցության չհաջողվի մեծամասնություն ունենալ, այդ դեպքում ՀՀ նախագահն ինչպե՞ս պետք է վարչապետին նշանակի, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը պատասխանեց.
 
«Երբ որևէ կուսակցություն մեծամասնություն չունենա, ապա կուսակցությունները կոալիցիաներ պետք է կազմեն վարչապետի թեկնածուի շուրջ: Այսինքն, կոալիցիա կազմելու հիմքում վարչապետի թեկնածու ունենալն է լինելու, ով էլ կրկին նախագահի հրամանագրով կնշանակվի վարչապետ»,– ասաց Վ. Այվազյանը:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan