«Հետ գնալ, ամեն ինչ մաք­րել, թե՞ գնալ մի­այն առաջ».կեղծ գոր­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Սվի­տալս­կին պայ­թեց­րեց հեր­թա­կան փու­չի­կը ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հայաստանի համաեվրոպական ամոթը» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուս-թուրքական հարաբերություններն ու սազոնովյան «դասերը» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վարչապետի վարկանիշը նվազել է ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 21.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Հետ գնալ, ամեն ինչ մաք­րել, թե՞ գնալ մի­այն առաջ».կեղծ գոր­ծըն­թա­ցի հա­վա­նա­կա­նու­թյու­նը Սվի­տալս­կին պայ­թեց­րեց հեր­թա­կան փու­չի­կը Մոսկվայի բնակարաններից մեկում աղբակույտերի մեջ միայնակ հայտնաբերված 5-ամյա «աղջիկ-մաուգլին» դուրս է գրվել հիվանդանոցից Գորիսում և Սիսիանում, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում ձյուն է տեղում Իսակովի պողոտայում Opel-ը բախվել է էլեկտրասյանը․ վարորդը եւ ուեւորը հոսպիտալացվել են Ուկրաինան չի ընդունել Թուրքիայից ներկրված 17.2 տոննա լոլիկը՝ սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանելու պատճառով ՀՀ ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի՝ կազմելով 4.3%. Համաշխարհային բանկը զեկույց է հրապարակել Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացված 9-ամյա տղան մահացել է. shamshyan.com ԵՊՀ բարեփոխումների հանձնաժողովը գումարել է առաջին նիստը Նոր Զելանդիայի մզկիթներում ահաբեկչական հարձակումներ կազմակերպած 28-ամյա ավստրալացին մի քանի անգամ այցելել է Թուրքիա Հայաստանի հավաքականի մարզումը (տեսանյութ, լուսանկարներ) Վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 18-ամյա երիտասարդը մահացել է. shamshyan.com Դպրոցներում դրամահավաքների հետ կապված թեժ գծի զանգերի քանակը նվազել է Արայիկ Հարությունյանը՝ Ավշարի դպրոցում լարված իրավիճակի մասին

Ընտրություններն ավարտվեցին. առջևում երկարատև խումհարն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրություններն ավարտվեցին, ընտրության արդյունքները արդեն հայտնի դարձան, ու տարին քաղաքական իմաստով կարելի է համարել փակված: Իշխանությունները մինչև Ամանոր զբաղված կլինեն Ազգային ժողովում և կառավարությունում ուժերի վերաբաշխմամբ: Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերն էլ զբաղված են միմյանց թիրախավորելով: Արտախորհրդարանական ընդդիմությունն էլ ընտրական պրոցեսի ավարտից հետո սկսեց վայելել հանգիստը՝ խորովածի սեղանի շուրջ, քաղաքից դուրս: 

Մեծ հաշվով տրամաբանական էր, որ քաղաքական պրոցեսների ռիթմը ընտրություններից հետո ընկնելու է: Սակայն քարոզարշավի ընթացքում մի կողմից երկիրը կործանումից փրկելու, մեկ այլ կողմից այդ փրկության դեղամիջոցները ներկայացնող ուժերն այսօր արդեն այնպիսի հանգստությամբ են վերադարձել իրենց նախկին ռիթմին, որ հնչեցված սուր հայտարարություններից որևէ հետք չի մնացել:

Դժվար է հասկանալ, օրինակ, ինչպես են հանրապետականները անցնում քաղաքից դուրս հանգստի ռեժիմին, երբ դեռևս մեկ շաբաթ առաջ խոսում էին Փաշինյանի կողմից Արցախը հանձնելու վտանգի մասին: Ենթադրվում է, որ եթե կա նման վտանգ, ապա այն չի ավարտվում ընտրություններով: Կամ ինչպես են հեղափոխական Հայաստանը թռիչքաձև ոտքի հանելու մասին խոստումներ տվող իշխանությունները, հեղափոխության աջակից դիրքավորվող ուժերը այսօր զբաղված են կա՛մ պաշտոնների բաշխմամբ, կա՛մ էլ ապագա քաղաքական համակարգում դիրքավորվելու խնդիրներով՝ կորելով հասարակության ուշադրության դաշտից: 

Եթե սրան հավելենք նաև այն հանգամանքը, որ նոր Ազգային ժողովի առաջին նիստը լինելու է Ամանորից հետո, ապա փաստացի քաղաքական տարին մոտեցել է իր ավարտին: Ու այն կսկսվի հունվարի երկրորդ կամ երրորդ շաբաթվա սկզբից՝ համազգային ամանորյա խումհարից հետո: Հուսանք՝ խումհարն ու քաղաքականության կուլիսային բնույթն այս օրերին կկրեն ժամանակավոր բնույթ, ու ընտրություններով կավարտվի քաղաքական պրոցեսի հախուռն փուլը, ոչ թե հեղափոխությունը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan