Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հայկական կողմը մինչ այս պահը իրեն ճիշտ է դրսևորել». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից հնչեցված վերջին հայտարարությունները շարունակում են արձագանքներ ստանալ թե՛ պաշտոնական, թե՛ փորձագիտական շրջանակների կողմից: Հայտարարություններից մեկով նա հանդիմանել էր Նիկոլ Փաշինյանին՝ Ադրբեջանին զենք վաճառելու համար միայն իրենց մեղադրելու մեջ: Երևանից արձագանքել են Լուկաշենկոյի հայտարարությանը, այն որակել որպես միակողմանի: Նշենք նաև, որ Լուկաշենկոն հայտարարել է, որ «Սերժ Սարգսյանը հրաժարվել է «հողեր հանձնելուց»:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նկատում է՝ դժվար է ասել զուտ հեռահար բանավեճից զատ այլ գործընթացների առկայության կամ բացակայության մասին:

«Որովհետև ամբողջ գործընթացները, որոնք այս պահի դրությամբ տեղի են ունենում ՀԱՊԿ–ում, ՀԱՊԿ շրջանակներում և ՀԱՊԿ անդամ պետությունների միջև, բնականաբար, չեն սահմանափակվում միայն այն քաղաքական հայտարարություններով, որոնց մասին մենք գիտենք և որոնք հանրայնացվել են: Մենք տեղյակ են բացառապես Լուկաշենկոյի հանրային հայտարարություններից, մեր վարչապետի հանրային հայտարարություններից և այն հայտարարություններից, որոնք փակ հանդիպումներից հետո արվել են Լուկաշենկոյի կողմից: Հիմա, եթե հաշվի առնենք այս ամենը, ակնհայտ է, որ կա որոշակի լարվածություն, բայց միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնենք, որ կա նաև հանդիպումների փակ ձևաչափ և այդ փակ ձևաչափից, բնականաբար, ոչ բոլոր տեղեկատվություններն են դուրս գալիս, հանրության համար հասանելի դառնում, և ոչ բոլորն են մեզ հայտնի»,–«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նա ընդգծեց, որ բացի այդ, կան խողովակներ, որոնց միջոցով երկու պետություններն աշխատում են. «Խոսքը թե՛ ԱԳՆ–ի, թե՛ ՊՆ–ի և թե՛ ՀԱՊԿ–ում ու այլ կառույցներում մեր ներկայացուցչությունների և նրանց կողմից իրականացվող աշխատանքի մասին է: Այնպես որ, բավականին լայնածավալ աշխատանք է կատարվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված գործընթացի հետևանքով: Եվ բնական է, որ ամեն ինչ չէ, որ մենք գիտենք, և ամեն ինչ չէ, որի մասին կարող ենք տեղյակ լինել՝ այս գործընթացների վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար»:

Քաղաքագետը նշեց, որ խնդիրը ծագել է հենց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացի հետևանքով. «Հենց այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը հետ կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին: Եվ պետությունների ներկայացուցիչների միջև բանավեճ է ծավալվել, թե ով պետք է ղեկավարի կառույցը հաջորդ տարիների ընթացքում»:

Վերադառնալով հայտարարություններին ու հայ–բելառուսական հարաբերությունների ճակատագրին՝ Սուրեն Սարգսյանն ընդգծեց. «Եթե մենք ուշադիր հետևենք Բելառուսի նախագահի քաղաքական հայտարարություններին, և ընդհանրապես տարբեր հարցերի շուրջ հայտնած իր դիրքորոշումներին, կտեսնենք, որ բավականին կոշտ և կոպիտ հայտարարություններ է անում: Այստեղ խոսքը հայ–բելառուսական հարաբերությունների, հնչած հայտարարությունների կամ կոնկրետ վերոնշյալ դեպքի մասին չէ: Խոսքը Բելառուսի նախագահի՝ ընդհանրապես արված տարատեսակ հայտարարությունների, թեկուզև ՄԱԿ–ում հնչած իր ելույթների մասին է: Ես չեմ կարծում, որ սրանով հայ–բելառուսական հարաբերությունները ամբողջապես տուժում են կամ իջնում են չափազանց ցածր մակարդակի: Բնականաբար, նման խոսակցություններ, լեզվակռիվներ տեղի են ունենում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ. Պուտինի և Բելառուսի նախագահի միջև նույնպես շատ հաճախ տեղի են ունենում չհասկացվածության, իրար չընկալելու կամ կոշտ հայտարարություններ անելու գործընթացներ: Գիտենք նաև, որ շատ հաճախ Բելառուսի նախագահը ներողություն է խնդրում կոշտ հայտարարությունների համար: Այնպես որ, չեմ կարծում, որ նման հայտարարությունները հայ–բելառուսական հարաբերությունները տապալելու կամ վատթարացնելու են: Այդուհանդերձ՝ պետք է այնպես անել, որ մեր հարաբերությունները մնան բարձր մակարդակի վրա և նման միջադեպերը պետք է հարթվեն բացառապես դիվանագիտական խողովակներով»:

Սուրեն Սարգսյանը շեշտեց, ու Հայաստանի իշխանություններն այս առումով պետք է հաշվի առնեն Ա. Լուկաշենկոյի խառնվածքը. «Եթե խոսքը նրա հայտարարությունների մասին է, պետք է հնարավորինս դիվանագիտորեն մոտենան հարցին և դիվանագիտական պատասխաններ տան այն հայտարարություններին, որոնք Լուկաշենկոն է անում: Կարծում եմ՝ հայկական կողմը մինչ այս պահը իրեն ճիշտ է դրսևորել և ճիշտ հայտարարություններով է հանդես եկել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև