Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը տոնում է 20-ամյակը

ОБЩЕСТВО

 

Հայաստանում և Արցախում գործունեություն ծավալող Թուֆենկյան բարեգործական հիմնադրամն այս տարի տոնում է իր 20-ամյակը։ Այս կարևոր տարելիցը նշելու համար այս կիրակի օրը Երևանում կազմակերպվեց տոնական միջոցառում։

 

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Թուֆենկյան բարեգործական հիմնադրամից, միջոցառման ընթացքում, որի հյուրերն էին Թուֆենկյան հիմնադրամի՝ ավելի քան 100 գործընկերները, աջակիցները, ընկերները և շահառուները Հայաստանից, Սփյուռքից և արտերկրից, հիմնադրամը ներկայացրեց իր գործունեությունը և Հայաստանի ապագայի իր տեսլականը։

 

Միջոցառման ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ հիմնադրամի շահառուների կողմից, տեղի ունեցավ փոքրիկ ֆոտո ցուցահանդես, կազմակերպվեց հայկական գորգի աճուրդ, ելույթ ունեցավ Արցախցի փոքրիկ երգիչ Միշան և տեղի ունեցավ հանպատրաստից զրույց Ջեյմս Թուֆենկյանի հետ։ Սակայն, միջոցառման ծրագիրը հիմնականում նվիրված էր Հայաստանի ամենաանապահով համայնքներից մեկում՝ Շիրակի Արթիկ համայնքում երեխաների համար նոր սոցիալ-կրթական կենտրոնի հիմնադրման ապահովմանը։ Նոր կենտրոնը կարող է հարյուրավոր երեխաներին հնարավորություն տալ դուրս գալ դժվարին իրավիճակներից։

 

Միջոցառման հյուրերի առատաձեռն նվիրաբերումների, այդ թվում Ռալֆ և Արմիկ Յիրիկյանների կողմից կատարված ամենախոշոր՝ 9,700,000 դրամ նվիրաբերության շնորհիվ, նոր կենտրոնի հիմնադրման երազանքն այլևս իրականություն է։ «Այս երեխաները Հայաստանի ապագան են։ Նրանց աջակցելով, նրանց համար լավ կյանքի հնարավորություններ ստեղծելով, մենք լավ կյանք ենք ստեղծում մեր ողջ երկրի համար», հյուրերին շնորհակալություն հայտնելով ասաց գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը։

 

Այս միջոցառումը տարելիցի արդեն երկրորդ միջոցառումն է, որ Թուֆենկյան հիմնադրամը նշում է այս տարի։ Մի քանի ամիս առաջ, հիմնադրամը նշեց իր գործունեության 15-ամյակը Արցախում, որտեղ այն զբաղվում է ազատագրված՝ սահմանային տարածքների վերաբնակեցմամբ, վերակառուցմամբ և զարգացմամբ։

 

 Թուֆենկյան հիմնադրամը բացվել է 1998 թվականին՝ գործարար Ջեյմս Թուֆենկյանի կողմից։ Այն հիմնադրվել է արձագանքելու համար հայ հասարակության առջև ծառացած կարևորագույն սոցիալական, մշակութային, տնտեսական և էկոլոգիական մարտահրավերներին։

 

Մինչև հիմնադրամի ստեղծումը, Ջեյմս Թուֆենկյանն արդեն մոտ մեկ տասնամյակ օգտագործում էր իր բիզնես ձեռնարկությունները սոցիալական արդարության խթանման նպատակով՝ նախ Նեպալում, այնուհետ հայրենի Հայաստանում։ Բայց, շուտով պարզ դարձավ, որ Հայաստանի զարգացումը խոչընդոտող բարդ խնդիրներն ու մարտահրավերներն ահնար է արձագանքել միայն ձեռնարկատիրության միջոցով։ Փոխարենը՝ ոչ-առևտրային հատվածի կողմից նվիրվածության, նորարարության և համարձակ գործողությունների անհրաժեշտություն կար։ Եվ սա հենց այն է, ինչ հիմնադրամը փորձում է իրականացնել։

 

Վերջին 20 տարիների ընթացքում հիմնադրամը Հայաստանում ավելի քան 70 ծրագրեր է իրականացրել սոցիալական արդարության խթանման, աղքատության վերացման, կրթական հնարավորությունների ստեղծման, շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև ազգային, քաղաքացիական և մշակութային արժեքների թարմացման ուղղությամբ։

 

20-րդ դարավերջի Հայաստանի կարիքներին համապատասխան՝ հիմնադրամի աշխատանքը իր գործունեության սկզբնական տարիներին ուղղված էր բնակչության առավել խոցելի խմբերի սոցիալական պաշտպանությանը։ 1998թ․ երկրաշարժը, Սովետական միության փլուզումը և Արցախի ազատամարտը Հայաստանի բնակչության մի ստվար հատվածին թողել էին առանց աշխատանքի հնարավորության։ 1990-ական թվականների վերջին հայերի ավելի քան կեսը ապրում էին աղքատության մեջ։ Կոնկրետ թիրախավորված ծրագրերի միջոցով Թուֆենկյան հիմնադրամը այս տարիներին սոցիալական պաշտպանություն տրամադրեց հարյուրավոր ընտանիքներին, օգնելով նրանց անցում կատարել ծայրահեղ աղքատությունից դեպի արդյունավետ, բարեկեցիկ կյանք։

 

Այդպիսի ծրագրի օրինակ էր «Զանգակատուն» կազմակերպությունը։ Թուֆենկյան հիմնադրամը ստեղծել էր այս կազմակերպությունը Հայաստանում ծայրահեղ աղքատությանը դիմադրելու նոր մոդել մշակելու համար։ Ի տարբերություն այլ բարեգործական կազմակերպությունների, «Զանգակատունը» հասցեագրում էր աղքատության պատճառներն ու արմատները, այլ ոչ պարզապես ախտանշանները։ Մեկանգամյա նվիրաբերությունների փոխարեն կազմակերպությունը խորքային աշխատանք էր տանում յուրաքանչյուր ընտանիքի հետ՝ դարձնելով նրանց մասնագիտական աջակցության ցանցի մի մաս։ Արդյունքները երկար սպասել չստիպեցին՝ ավելի քան 100 ընտանիքներ հաջողությամբ կոտրեցին աղքատության շղթան։ Ծրագրի շահառուների մեծ մասը գտան մշտական աշխատանք, իսկ երեխաներից շատերն ընդունվեցին համալսարաններ։ Աղքատության նվազեցման/վերացման այս մոտեցումը շուտով որդեգրվեց նաև այլ կազմակերպությունների կողմից, սկսելով դրական միտում բարեգործությունից դեպի կայուն զարգացում։

 

«Զանգակատուն» ՀԿ-ի հաջոցության պատմությունն ընդամենը մեկն է այն օրինակներից, թե ինչպես է հիմնադրամն իր բոլոր ծրագրերում շեշտը դնում արմատացած խնդիրների լուծմանն ուղղված նոր մոտեցումների մոդելավորման և մնայուն փոփոխություններ առաջ բերող գործողությունների իրականացման վրա։

 

Այսպիսի մեկ այլ օրինակ է հիմնադրամի՝ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված գործունեությունը։ 2002 թվականից ի վեր հիմնադրամն իրականացրել է անտառավերականգնման աշխատանքներ, համայնքային ծրագրեր և հանրային շահերի պաշտպանության արշավներ՝ ուղղված երկրի շրջակա միջավայրի առավելագույն պաշտպանությանը՝ նպատակ, որ մինչ այժմ առանցքային դեր ունի հիմնադրամի գործունեության մեջ։

 

Տարիների ընթացքում, Հայաստանի հասարակության առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների փոփոխմանը զուգընթաց, փոխվել են նաև Թուֆենկյան հիմնադրամի առաջնահերթությունները։ Աստիճանաբար, հիմնադրամը սոցիալական պաշտպանության նպատակից անցում է կատարել սոցիալան արդարությանը, կենտրոնանալով այնպիսի կարևոր խնդիրների վրա, ինչպիսիք են ընտանեկան բռնության կանխարգելումը, քաղաքացիական հասարակության հզորացումը, արդար և ազատ ընտրությունների իրականացումը, մարդու իրավունքների և հատկապես երեխաների իրավունքների իրացումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը և ընդհանուր առմամբ՝ Հայաստանը հանրության բոլոր խմբերի համար ավելի արդար դարձնելը։

 

Հիմնադրամի նախաձեռնություններից շատերը, սկսվելով որպես կարճ ծրագրեր, հետագայում վերածվել են առանձին, անկախ կազմակերպությունների։ Այդպիսի կազմակերպության օրինակ է Կանանց աջակցման կենտրոնը, որը կանանց դեմ բռնության հարցերով զբաղվող առաջատար կազմակերպություններից է երկրում։

 

Ներկայումս, հիմնադրամի գործունեությունը Հայաստանում ունի 3 հիմնական ուղղություն՝ աջակցություն քաղաքացիական հասարակությանը, խոցելի երեխաների համար համայնքային ծառակությունների տրամադրում և  շրջակա միջավայրի պաշտպանություն հանքարդյունաբերության մասին ՀՀ օրենսդրության բարեփոխումների միջոցով։

 

Միառժամանակ, հիմնադրամը շարունակում է փնտրել և աջակցել այնպիսի նախաձեռնություններին, որոնք ներուժ ունեն Հայաստանը մեկ քայլ առաջ հրել դեպի բոլորի համար սոցիալական արդարության երազանքի իրականացումը։

 

 

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ