Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ավինյանն անկեղծ է, բայց ոչ մինչև վերջ. ներքին ընդդիմությունը՝ ներկուսակցական դեմոկրատիայի բացակայության պայմաններում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

 

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

«88 հոգանոց ֆրակցիայում, որտեղ ներառված են տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ, չեն կարող չլինել որոշակի բախումներ, քննարկումներ, քննադատություն իրար նկատմամբ, և կարծում եմ՝ իրական ընդդիմության խնդիր մենք չենք ունենալու, որովհետև «Իմ քայլը» դաշինքի ներսում նմանատիպ քննադատություն լինելու է»,– նախօրեին նման միտք է հայտնել փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝news.am–ին տված հարցազրույցում: 

Առաջին հայացքից Ավինյանի այս գնահատականը բավական իրատեսական է: Նախ, ինչպես ցույց տվեցին ընտրությանը հաջորդած օրերը, խորհրդարանական ընդդիմությունն այժմ զբաղված է միմյանց հաշվին դիվիդենտներ հավաքելով ու որևէ կերպ չի դիրքավորվում որպես իշխանությանը քննադատելու պատրաստ ընդդիմություն: Արտախորհրդարանական ուժերն էլ առայժմ գտնվում են կամ հետսթրեսային իրավիճակում, որից երկար ժամանակ դուրս չեն գա, կամ էլ ընդհանրապես կասեցրել են քաղաքական ակտիվությունը: Այս ամենին զուգահեռ իշխանությունը խորհրդարանում ստացել է ձայների այնպիսի մեծամասնություն, որ, ինչպես Փաշինյանը նշեց ընտրության օրը, կարող է իրականացնել ցանկացած օրենսդրական փոփոխություն՝ ունենալով սահմանադրական մեծամասնություն: Եթե սրան հավելենք նաև այն հանգամանքը, որ հասարակության մեծամասնության սպասելիքները հենց «Իմ քայլը» դաշինքից ու իշխանությունից են, ապա իսկապես այս պահին իշխանությունը զբաղեցնում է քաղաքական դաշտը՝ բոլոր շերտերով

Ավինյանի գնահատականը նաև ճիշտ է այն իմաստով, որ 88 հոգանոց խմբակցությունում ու իշխանությունում ընդհանրապես ներկայացված են քաղաքական տարբեր հայացքների տեր մարդիկ: Ավելին՝ հեղափոխությամբ իշխանության եկած ուժը օբյեկտիվորեն ունի մոնոլիտության, ներքին փոխազդեցությունների կարգավորման խնդիր: Ասել է թե, ներքին հակասություններն իշխող թիմում անխուսափելի են թե՛ օբյեկտիվ ու ներքին պատճառներով, թե՛ արտաքին պատճառներով՝ իշխանությանն այս պահին հակազդող այլ դերակատար չկա, ինչը ստեղծում է նպաստավոր պայմաններ ներիշխանական հակասությունների դրսևորման համար՝ բացառելով պաշտպանվելու ու կոնսոլիդացվելու անհրաժեշտությունը:

Ամեն դեպքում, ինչքան էլ որ իրատեսական թվան այս գնահատականները, կան որոշակի խնդիրներ: Նախ, ակնհայտ է Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի կշիռն ու այդ կշռին՝ իր քաղաքական թիմի անհամարժեքությունը, Փաշինյանի ու թիմի կշիռների միջև եղած դիսբալանսը: Փաշինյանն, անշուշտ, միայնակ չի արել հեղափոխությունը, բայց եղել է ոչ միայն պրոցեսի քաշող ուժը, այլև հասարակական ընկալումներում ասոցացվում, հավասարեցվում է հենց հեղափոխության հետ: Այդ ասոցացումը Փաշինյանին օժտում է ահռելի հանրային վարկանիշով, որից օգտվում է ողջ թիմը, այդ թվում՝ նաև ապագա խորհրդարանական խմբակցությունը, որի անդամների գերակշիռ մասը հենց այդ վարկանիշի հաշվին է հայտնվել ԱԺ–ում: Դժվար է պատկերացնել, թե ինչպես են թեկուզև տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, օրինակ, վիճարկելու Փաշինյանի այս կամ այն նախաձեռնություն, եթե հայտնվել են ԱԺ–ում հենց Փաշինյանի շնորհիվ:

Մյուս խնդիրն այն է, որ իշխանության հախուռն ձևավորումը՝ պայմանավորված հեղափոխության հախուռն էությամբ, փաստացի շարունակվեց նաև, երբ ավելի հանդարտ պայմաններում մի կողմից համալրվում էր ՔՊ–ն, մյուս կողմից կազմվում էր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը: Ցուցակի կազմման գործընթացն ակնհայտորեն ընթանում էր ոչ միայն կուլիսային պայմանավորվածությունների միջավայրում՝ հասարակական տարբեր շրջանակների աչքից հեռու, այլև ցույց էր տալիս, որ որևէ ներկուսակցական դեմոկրատիայի մեխանիզմ գոյություն չունի: Այսինքն, ցուցակը կազմվում էր ՔՊ–ի և հեղափոխության ավանգարդը կազմող նեղ շրջանակի հայեցողության շրջանակներում: Հետևաբար ցուցակի առաջատար կամ հետնապահ տեղերում հայտնվածները, ԱԺ անցածներն ու չանցածները քաղաքական կախվածության մեջ են հայտնվում ոչ միայն Փաշինյանից ու նրա վարկանիշից, այլև ՔՊ–ի ու իշխանության նեղ վերնախավից ու դրա առանձին խմբերից: 

Սա, իհարկե, չի նշանակում, որ ներքին հակասություններ իշխանության ներսում չեն լինելու: Բնականաբար, լինելու են: Այս խառը կազմով, խառը ռիթմով ու խառը ժամանակներում ձևավորված իշխանությունը չի կարող չունենալ ներքին կոնֆլիկտներ: Բայց նախ՝ այդ կոնֆլիկտներն ու կոնֆլիկտող կողմերը միշտ ստորադասվելու են Փաշինյանի անձին, այնուհետ՝ այդ անձից ներքև գտնվող իշխանական նեղ վերնախավի շահերին: Երկրորդ՝ այդ կոնֆլիկտների արտահայտման քաղաքական մեխանիզմներ չեն ներմուծվել ի սկզբանե, ինչը նշանակում է, որ վտանգ կա, որ դրանք դառնան ներկուսակցական ինտրիգներ ու կուլիսային սակարկումներ, որոնք ոչ միայն որևէ կապ չունեն հանրության հետ, այլև ամեն անգամ հասնելով որոշակի էսկալացիայի՝ դառնալու են Փաշինյանի կարգավորման առարկան՝ երիցս բարձրացնելով նրա՝ առանց այդ էլ բարձր, թիմի հանդեպ ահռելի առավելություն ունեցող քաղաքական կշիռը: 

Հայաստանյան շատ կուսակցություններ, այդ թվում՝ իշխող, մշտապես ունեցել են ներքին բազում հակասություններ: Բայց դրանք մնացել են կուսակցության պատերի ներսում, դարձել են ինտրիգների ու ներքին սակարկումների առարկա ու չեն ստացել քաղաքական թափանցիկ դրսևորումներ: Եվ որ ամենավատն է՝ ցանկացած ներքին հակասություն ավարտվել է այն պահից, երբ դրան խառնվել է կուսակցության առաջնորդը՝ այդ հակասությունների կարգավորման գործը դարձնելով իր հավերժական կուսակցապետության երաշխիքը: Թե ինչ է լինում նման կուսակցությունների հետ, երբ կուսակցության ներքին բոլոր մեխանիզմներն իր մեջ կլանած մարդը հեռանում է իշխանությունից, մենք տեսանք վերջերս, տեսանք ներկայիս իշխանության շնորհիվ, բայց վտանգ կա, որ կտեսնենք նաև ոչ հեռավոր ապագայում նույն ներկայիս իշխանության տեսքով: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին