Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թափանցիկության դեֆիցիտ. ցանկություն կա, թաքցնելու բան, կարծես թե, չկա, բայց.... «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակնկալվում էր, որ նոր իշխանությունները պետք է հակված լինեն թափանցիկ լինել իրենց աշխատանքում, քանի որ իշխանության էին եկել մի կողմից համաժողովրդական գործընթացի արդյունքում, հետևաբար հաշվետու էին սովորականից ավելի շատ մարդկանց ու սովորականից ավելի մեծ չափաբաժնով: Մյուս կողմից էլ իշխանության էին եկել՝ նախորդների դեմ պայքարի արդյունքում, իսկ թափանցիկության բացակայությունն, ընդհանրապես հասարակությունից օտարումը նախորդ իշխանությունների առանցքային թերություններից էր: 

Ավելին՝ նոր իշխանության անդամներից շատերը ժամանակին եղել են մեդիադաշտի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այսինքն՝ ներկայացրել են ոլորտներ, որոնք ինքնին հիմնված են թափանցիկության վրա: Սակայն այժմ նկատվում է, որ չնայած կա թափանցիկ լինելու առերևույթ ցանկությունը, միաժամանակ կարծես թե չկա թաքցնելու ոչինչ, բայց այդպես էլ չի ձևավորվում թափանցիկության ինստիտուտը:

Այլ կերպ ասած՝ արժեքային կողմնորոշիչների դաշտում թափանցիկությունը կա և առաջնային է, բայց պետական կառավարման մեջ որպես գործառույթ այն չկա բավարար չափով, չեն ներդրվել մեխանիզմները:

Օրինակ՝ գլխավոր տոնածառի կամ Երևանի քաղաքային բյուջեի հետ կապված քննարկումներում հստակ երևում է վերը ասվածի տրամաբանությունը: Հանրային շահագրգիռ շրջանակների կողմից արվող հարցումների և հնչեցվող հարցադրումներից հետո քաղաքապետարանը բավական բովանդակալից արձագանքում է հուզող թեմաներին, բայց դա անում է ուշացումով: Ստացվում է, որ գործ ունենք ոչ թե թափանցիկության, այլ պարզաբանման հետ: Թափանցիկության ինստիտուցիոնալիզացման դեպքում այդ պարզաբանումները կհնչեին նախքան դրանց հանդեպ հանրային որոշակի լարվածության առկայությունը:

Խնդիրն ավելի մասշտաբային կերպով արտահայտվում է իշխանության ավելի բարձր օղակների ու քաղաքական թիմի մակարդակով: Քարոզարշավի հագեցած ընթացքից հետո իշխանությունները հայտնվել են կտրուկ լռության միջավայրում: Բնականաբար զբաղված են կառավարության նոր կազմն ու ԱԺ–ում իրենց ներկայացվածության հարցերը քննարկելով: Իհարկե, ի տարբերություն նախորդ իշխանությունների, լռությունը գոնե երբեմն խախտվում է ու հնչում են որոշակի անուններ, որոնք հավակնում են այս կամ այն պաշտոնին: Բայց նախորդի հետ համեմատությունը սխալ ու ոչ արդյունավետ մեթոդ է նախ հենց իշխանությունների համար, քանի որ նախորդների սխալներն այնքան շատ էին, որ ցանկացած չափանիշով համեմատության դեպքում թեկուզև մեկ կետով առավելությունը ընդգծելու է նորերի առավելությունը հների հանդեպ: Իսկ հեղափոխությունը մեկ կետով առավելության վրա հիմնվել չի կարող, իր էությամբ այն ոչ թե պետք է դնի նախորդի, հնի հետ համեմատվելու ու սեփական դրականը ընդգծելու նպատակ, այլ սահմանելու այնպիսի մի նշաձող, որ համեմատվի ինքն իր հետ, իր այսօրվա ու վաղվա ձեռքբերումները համեմատի: 

Ըստ այդմ, կենսական է, որ թափանցիկության խնդիրը, որ համառորեն շրջանցվեց ԱԺ ընտրություններից առաջ դաշինքի ցուցակի կազմման գործընթացում, չշրջանցվի գոնե հիմա, ու հասարակությանը ոչ թե երբեմն տեղեկացնեն այս կամ այն որոշումների մասին, այլ հաշվետու լինեն ավելի համակարգային կերպով: Ընդ որում, դա չթողնելով միայն վարչապետի վրա:

Հատկապես, որ ինֆորմացիոն վակուումը լցվում է տարատեսակ արտահոսքերով, ու վտանգ կա, որ թափանցիկության փոխարեն մենք կրկին կունենանք, այսպես կոչված, «կեղտ մաքրելու» հաղորդակցային այն բովանդակությունը, որ ունեինք նախկինում: Քանիցս խոսել ենք, որ ներկուսակցական դեմոկրատիան առանցքային է ընդհանրապես պետական մակարդակով դեմոկրատական մոդել ունենալու համար: Թափանցիկությունն այդ ներկուսակցական դեմոկրատիայի մեխանիզմներից մեկն է: Հատկապես, երբ խոսքը համաժողովրդական հեղափոխությամբ իշխանության եկած ուժի մասին է, մեծանում է հաշվետվողականության շրջանակը, հետևաբար նաև թափանցիկության անհրաժեշտությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»