Այսօր ահաբեկչության զոհերի հիշատակման եւ հարգանքի տուրք մատո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 24.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Լոնդոնում տղամարդը դանակով երեք մարդու է վիրավորել

Լոնդոնի Թաուեր Հեմլեթս թաղամասում անհայտ տղամարդը դանակով հարձակվում է իրականացրել բուժկենտրոնի հարևանությամբ, ինչի հետևանքով երեք մարդ վիրավորվել է:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով մայրաքաղաքային ոստիկանությանը, հարձակվողին ձերբակալել են: Ոստիկանության տվյալներով՝ իրավապահ մարմինները միջադեպի մասին տեղեկացել են տեղի ժամանակով 11:06-ին (երևանյան՝ 15:06):

Դեպքի վայր ժամանելով՝ ոստիկանները երեք վիրավորի են հայտնաբերել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ականատեսներից մեկի խոսքով՝ տղամարդը մաչետեով է զինված եղել:

Հարձակում իրականացնող տղամարդը նույնպես վնասվածք է ստացել: Ոստիկանությունից նշել են, որ կատարվածն ահաբեկչության հետ կապ չունի:

website by Sargssyan