Տեր-Պետրոսյանը կվերադառնա՞ նախագահի պաշտոնին. Մուսինյանը հրա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կադրային վերադասավորումները շարունակվում են ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈՒՆԻՍԻ). Ամ­ռա­նը կա­ռա­վա­րու­թյան ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երբ հանրությանը մատուցվում է զուտ տեսարան ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Հայ­րերն ու որ­դի­նե­րը՝ ճա­նա­պար­հորդ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 19.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Թուրքիայում զարմիկը հրկիզել է հարազատ քեռուն ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի տեղադրման մասին հեռախոսազանգը Նուբարաշենի բանտից է ստացվել Ախուրյանի ոստիկանները կասկածանքով երեք տղամարդու են բերման ենթարկել Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Իտալիայի թիմին ՊՆ մայորը Opel-ով բախվել է շինության պատին եւ հայտնվել ճանապարհի մեջտեղում Եղեգնաձորում բենզալցակայանին կից տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն (տեսանյութ) Լարված վիճակ ոստիկանության մոտ. իշխանության կողմնակիցները փակել են մուտքը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն կոչ չի արել ՀՀ նախագահներին մասնակցել Արցախում խաղերի բացման արարողությանը Մարսում հզոր պայթյունի հետք է հայտնաբերվել Մոսկվայում իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերի պաշտպանությունը բողոք է ներկայացրել ՌԴ ՔԿ ղեկավարին ՀՀ ԱԻՆ-ի հսկողությամբ Երևանում այրվել է 30 հեկտար խոտածածկ տարածք (տեսանյութ) Հափշտակել էր ավտոմեքենա եւ վաճառել համագյուղացուն. Էրեբունու ոստիկանների բացահայտումը Ռուսների և վրացիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Ստամբուլում

«Թավիշների» կոնգլոմերատը

Նախօրեին «Արմենիա Մարիոթում» տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը: Նիստի ընթացքում քննարկվել և որոշվել է իշխանության մարմիններում ՔՊ ներկայացուցչության կառուցվածքն ու ողջ կոնգլոմերատը: Ըստ այդ՝ որոշվել է Աժ նախագահի թեկնածու առաջադրել Արարատ Միրզոյանին, փոխնախագահներ` Ալեն Սիմոնյանին և Լենա Նազարյանին: Խմբակցության ղեկավար առաջադրվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, քարտուղար` Հակոբ Սիմիդյանը: ՔՊ-ն նաև նաև որոշել է` ովքեր են աշխատելու ԱԺ 10 մշտական հանձնաժողովներում: Երեկվա նիստում առաջարկվել են մի քանի հանձնաժողովների նախագահների թեկնածուներ, որ քվեարկությամբ ընդունվել են:

Դիլիջանում Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել էր, որ նախարարների կարգավիճակում շատ մեծ անակնկալներ չեն լինի և հաստատել էր, որ նախարարությունների թիվը կկրճատվի` 12:

Դժվար չէ կռահել, որ պատգամավոր դարձող նախկին նախարարների նախարարությունները կամ կվերանան, կամ կմիացվեն իրար: Կառավարության կառուցվածքը հաստատելիս Փաշինյանն առիթ կունենա իր որոշումները հիմնավորելու և միանշանակ կասի, որ պետական կառավարման համակարգը չափից դուրս ուռճացված է, բազում գործառնություններ կրկնում են միմյանց, պետք է խնայել հարկատուների գումարներն ու առավել ճկուն, կառավարելի համակարգ ունենալու համար են արվել կրճատումներն ու միավորումները: Այդպես էլ կա, բայց դա չի պատասխանում հարցին, թե ի՞նչ են անելու կրճատված աշխատակիցները` մեխանիկորեն տեղափոխվելու են Աժ` իբրև աշխատակազմի համալրու՞մ, թե՞ համալրելու են աշխատաշուկան: Իսկ առավել կարևոր հարցը` նոր կառուցվածքով կառավարությունը համարժեք լինելու՞ է իր լուծելիք խնդիրներին:

Ի պատասխան լրատվական դաշտում շրջանառվող հոռետեսական տեսակետների, որ ընդդիմությունը վերանում է, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ իրական ընդդիմությունը «Իմ քայլը» խմբակցության ներսում է լինելու: Հավանաբար` նկատի ուներ ՀԱԿ-ի փորձը և Նիկոլի առաջին պատգամավորական ժամկետը: Ստացվում է` ՔՊ-ում կարող է ներքին քննարկումը դիտվել ընդդիմություն: Սա ավելի սկանդալային հայտարարություն է: Ընդդիմության գոյությանը կասկածողներին ու ընդդիմություն որոնողներին օգնության է գալու կյանքը` ՔՊ-ի իշխանության գալով դրախտի դռները չեն բացվելու, հակառակը` սկսվում է խնդիրները լուծելու ժամանակը: Պարզ է, որ միանգամից ու առատության եղջյուրից հաջողությունները չեն թափվելու Հայաստանի վրա և ՔՊ-ն էլ իր սխալներն ու ձախողումներն է ունենալու` դատելով պատգամավորների կազմից ու իրենց ապագա աշխատանքի մասին պատկերացումներից, ավելի ճիշտ` պատկերացումների բացակայությունից:

Հ՚.գ. Կգա մի պահ, երբ ՔՊ-ն կհիշեի իր ընդդիմություն լինելու երանելի օրերը:

website by Sargssyan