Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իշխանական պոպուլիզմը, «պուպուշ» ոստիկանությունն ու երևանյան փողոցների բարդակը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Հայաստանի, հատկապես Երևանի ճանապարհատրանսպորտային վիճակը վերջին ամիսներին, մանավանդ վերջին օրերին բազմաթիվ դժգոհությունների տեղիք է տալիս սոցցանցերում: Բազմաթիվ ֆեյսբուքյան խմբերում ժամ առ ժամ ավելանում են տեսագրությունները երթևեկության կանոնները խախտող մեքենաների մասնակցությամբ: Պատկերացնել կարելի է, թե ինչպիսին է ճանապարհատրանսպորտային վիճակի իրական բարդությունը, եթե դրա խտացված ֆեյսբուքյան պատկերն է այսքան հագեցած: 

Այսքանով հանդերձ, ոստիկանապետ Օսիպյանը, օրինակ, հայտարարում է, որ իրենք սկսել են ավելի լավ աշխատել և իրենց հասցեին քննադատություններն անտեղի են, «ցեխ շպրտոցի» են: Գուցեև լավ աշխատելու մասին պարոն Օսիպյանն ունի սեփական չափանիշները, բայց այդ լավ աշխատանքը, մասնավորապես ՃՈ աշխատանքը Երևան քաղաքում չի զգացվում: Այնուամենայնիվ, հակված չենք խնդրին նայել բացառապես ոստիկանության, ոստիկանապետի ու ՃՈ աշխատանքի տեսանկյունից միայն: Սրանք կարևոր թիրախներ են, բայց ոչ ամբողջական: Հայաստանում տիրող ճանապարհատրանսպորտային վիճակն ունի առավել մեծ քաղաքական կոնտեքստ: Ընդ որում, որպեսզի չթվա, թե խոսքը միայն նոր իշխանությունների և նրանց վերագրվող ճանապարհային «բարդակի» մասին է, փորձենք խնդրին նայել ավելի լայն՝ անդրադառնալով նաև ճանապարհատրանսպորտային ոլորտում նախորդ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը:

Արդարացի են ոստիկանապետի, Փաշինյանի ու իշխանության այլ ներկայացուցիչների այն պնդումները, որ ինչպես բոլոր համակարգերում, այդպես էլ ոստիկանության և ՃՈ համակարգում կար բավական մեծ ծավալի կոռուպցիա: Նկատելի էր, որ ՃՈ աշխատակիցները առաջնորդվում են որսորդի հոգեբանությամբ, տեսանկարահանող սարքերն ու դրանք համակարգողները արձանագրում են խախտումներ հնարավոր բոլոր դրվագներից, միաժամանակ կա կարմիր գծեր կոչվող երևույթը՝ իր անհասկանալի ֆինանսական մեխանիզմներով: Այս կասկածելի ու վհատեցնող ցանկին միացել էր նաև ԴԱՀԿ–ը, որ ժամանակին չմուծված կամ մուծված, բայց համակարգի տեխնիկական խափանումների պատճառով չարձանագրված ակտերի հետագա ընթացքը տեղափոխում էր անվերջ թվացող հերթեր՝ անվերջ փաստաթղթաշրջանառության մեջ ներքաշելով քաղաքացիներին: 

Այսինքն, որևէ կասկած, որ համակարգը մի կողմից արդյունավետ չէր, մյուս կողմից էլ կոռումպացված էր, չկա: Նոր իշխանությունները, ինչպես և այլ ոլորտներում, ոստիկանության, մասնավորապես ՃՈ ոլորտում իրենց քաղաքական մեկնարկը տվեցին հին պրակտիկաների բացառմամբ: Ավելին՝ արագաչափերն ու կարմիր գծերը, խորհրդավոր Սաշիկը՝ որպես կարմիր գծերի ենթադրվող սեփականատեր, դարձել էին քաղաքական ուղերձների անբաժան մաս հեղափոխության ողջ ընթացքում: Հասկանալով, որ հասարակության ահռելի հատված դժգոհ է ճանապարհատրանսպորտային քաղաքականությունից, հեղափոխականները անընդհատ շեշտադրում էին անում՝ ցանկանալով մոբիլիզացնել այդ դժգոհներին: Արդեն իշխանության գալուց հետո, բնականաբար, պետք էր վճարել այդ մոբիլիզացիայի գինը: Արդյունքում ակնհայտ թուլացվեց ՃՈ զգոնությունը, տեղի ունեցավ չվճարված ակտերի մեծ համաներում որոշակի շերտերի համար: Միաժամանակ բացառվեց կոռուպցիան ՃՈ համակարգում:

Առաջին հայացքից նոր իշխանություններն արել են ամեն ինչ, որպեսզի վերացնեն արատավոր նախկին համակարգը: Բայց վերջնարդյունքում մենք տեսնում ենք, որ արատավոր համակարգի պայմաններում երթևեկության վիճակն ավելի բարվոք էր, քան հիմա, երբ կոռուպցիա չկա, չկա նաև, այսպես ասած, իշխանության պատժիչ ձեռքը քաղաքացիների գլխին:

Ի՞նչ է սա նշանակում: Առաջին հերթին սա, իհարկե, չի նշանակում, թե պետք է գնալ դարձ ի շրջանս յուր ու վերականգնել կոռուպցիոն մեխանիզմը: Բայց սա նշանակում է, որ նոր իշխանությունները պետք է մտահոգվեն ու հարց տան իրենք իրենց՝ այդ ինչպես եղավ, որ կոռուպցիան ավելի մեծ արդյունավետություն էր ապահովում, քան չկոռուպցիան: Ընդ որում, սա վերաբերում է բոլոր ոլորտներին, ճանապարհատրանսպորտային վիճակն ընդամենը այս մոտեցման ամենացցուն օրինակն է: 

Նախորդ իշխանության սխալները, այդ թվում՝ սխալները հենց քննարկվող խնդրի հետ կապված, կարելի է թվել երկար: Ճանապարհատրանսպորտային քաղաքականության առումով հիմնական սխալը կարելի է ձևակերպել այսպես՝ պետությունը գործադրում էր բացառապես ուժեղ ձեռքի, վերահսկողի, մտրակողի գործառույթներ, միաժամանակ չէր ձեռնարկում ոչինչ՝ երթևեկության նոր մշակույթ ձևավորելու, խրախուսելու, դաստիարակելու համար: Արդյունքում, իշխանության լեգիտիմության դեֆիցիտի ու կոռուպցիոն էության պատճառով այդ գործունեությունը ընկալվում էր որպես հարստահարող:

Նոր իշխանությունների քաղաքականությունը իր էությամբ նախորդի հակապատկերն է, հակադրությունը: Պետության փափուկ ձեռք, որի հասարակական ընկալման դրսևորումը ճանապարհներին տիրող ամենաթողությունն է: Սա նշանակում է, որ բացառապես կոռուպցիան վերացնելով՝ հարցը չի լուծվել, ավելին, առաջացել են նոր խնդիրներ: Պետությունն, ըստ այդմ, ամենավերին օղակների մակարդակում պետք է հստակ ձևակերպի նոր քաղաքականություն ու հրաժարվի հեղափոխական մեսիջների իներցիայից: 

Պետության, մասնավորապես ոստիկանության վերահսկող ձեռքի ներկայությունն անհրաժեշտ է, միաժամանակ անհրաժեշտ է, որպեսզի ուժեղ ձեռքին զուգահեռ ձևավորվի երթևեկության մշակույթ, որպեսզի ամեն անգամ կարիք չլինի խնդիրը կարգավորել արտահերթ ռեյդերով: Սրան զուգահեռ անհրաժեշտ է հասկանալ, որ կոնկրետ ՃՈ համակարգում աշխատանքի նախկին մոտիվացիան եղել է կոռուպցիան: Այժմ այդ խթանը չկա, ասել է թե, պետք է հիմնովին փոխել ՃՈ–ի էությունը ու ներմուծել նոր մոտիվացիա: Հեղափոխական պոպուլիզմն այս հարցում արդեն դառնում է լուրջ դժգոհության ալիք, ու իշխանությունը ունի մտահոգվելու լուրջ պատճառ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան