Այս որոշումը վաղուց պետք է կայացված լիներ՝ փաստաբանը Մանվել Գրիոգրյանի ազատ արձակման մասին
ԼԱՅՖ«Տրամաբանական նորմալ դատական ակտ է կայացվել, որը ըստ իս պետք է վաղուց կայացված լիներ»․ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ շենքի առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ հավելելով․ «Ես սուբյեկտիվ եմ, ինձ դուր է գալիս այս որոշումը»։
Փաստաբանը տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ հերթական միջնորդությունն էր, եւ այս անգամ դատարանը բավարարեց։ Բացի առողջական խնդիրներից, Մկրտչյանն ասաց, պաշտպանական կողմը նաեւ այլ հանգամանքներ է նշել միջնորդության մեջ, սակայն չցանկացավ մանրամասնել դրանք՝ նշելով, որ այն փակ նիստի դատական ակտ է, ինչը չի կարող բացահայտել, այնուամենայնիվ հստակեցրեց, որ գլխավորը առողջական խնդիրները չեն եղել։
Փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտարարեց․ «Այս պահից սկսված հիմնական մասը համարում ենք ավարտված» եւ հայտնեց, որ մի քանի օրից այս դատավճռի առնչությամբ հավանաբար հայտարարություն կհրապարակեն։