Հնագետները հայտնաբերել են ամենահին ստորգետնյա բուրգը
ԼԱՅՖԲալի կղզում ինդոնեզացի գիտնականները հայտնաբերել են ամենահին ստորգետնյա բուրգը, հայտնում է ScienceAlert-ը:
Գունունգ Կավի տաճարային համալիրը դեռեւս 1920 թվականին հայտնաբերել էր հոլանդացի անհայտ հնագետը: Հետազոտողների խոսքով՝ այն իրավամբ ամբողջ Հարավ-Արեւելյան Ասիայում համարվում է խոշորագույն մեգալիթյան հուշարձանը:
Հնագետները նշել են, որ Գունունգ Կավիի տակ 15 մետր խորությամբ գոյություն ունեն գաղտնի անցումներ, որոնց տարիքը 10 հազար տարուց ավելի է:
Մասնագետներին հաջողվել է տաճարային համալիրի ստորգետնյա շերտերը հայտնաբերել գեոռադարների եւ սեյսմիկ տոմոգրաֆների միջոցով:
Երկրաֆիզիկոս Դեննի Հիլմանը կարծում է, որ հնագույն բուրգը կառուցվել է կրոնական նպատակներով:
«Մարդիկ կարծում են, որ նախապատմական դարը պարզունակ է եղել, բայց այս հուշարձանն ապացուցում է, որ դա սխալ կարծիք է»,- նշել է գիտնականը: