Տեր-Պետրոսյանը կվերադառնա՞ նախագահի պաշտոնին. Մուսինյանը հրա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կադրային վերադասավորումները շարունակվում են ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈՒՆԻՍԻ). Ամ­ռա­նը կա­ռա­վա­րու­թյան ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երբ հանրությանը մատուցվում է զուտ տեսարան ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Հայ­րերն ու որ­դի­նե­րը՝ ճա­նա­պար­հորդ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 19.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի տեղադրման մասին հեռախոսազանգը Նուբարաշենի բանտից է ստացվել Ախուրյանի ոստիկանները կասկածանքով երեք տղամարդու են բերման ենթարկել Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Իտալիայի թիմին ՊՆ մայորը Opel-ով բախվել է շինության պատին եւ հայտնվել ճանապարհի մեջտեղում Եղեգնաձորում բենզալցակայանին կից տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն (տեսանյութ) Լարված վիճակ ոստիկանության մոտ. իշխանության կողմնակիցները փակել են մուտքը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն կոչ չի արել ՀՀ նախագահներին մասնակցել Արցախում խաղերի բացման արարողությանը Մարսում հզոր պայթյունի հետք է հայտնաբերվել Մոսկվայում իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերի պաշտպանությունը բողոք է ներկայացրել ՌԴ ՔԿ ղեկավարին ՀՀ ԱԻՆ-ի հսկողությամբ Երևանում այրվել է 30 հեկտար խոտածածկ տարածք (տեսանյութ) Հափշտակել էր ավտոմեքենա եւ վաճառել համագյուղացուն. Էրեբունու ոստիկանների բացահայտումը Ռուսների և վրացիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Ստամբուլում Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր. ներկաները ծափահարեցին

ՀԱՊԿ-ի «երևակայական ուրվականը»

ՀԱՊԿ-ը շուրջ ինտրիգը կարծես թե աստիճանաբար մարում է և որոշակի ուրվագծումներ են երևում: Բատկան տարեվերջը ծանր է տանում` ակտիվացել է ու անցել ինքնագործունեության: Օրերս Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ իր թեկնածու Ստանիսլավ Զասին գլխավոր քարտուղար նշանակելու մասին: Հետո էլ ընդունել է Զասին, որ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարն է, ու ասել, որ Բելառուսը մի քանի թեկնածու է ունեցել, սակայն ընտրվել է նա, որպեսզի օրինակ ծառայի և ցույց տա, որ անհրաժեշտ է պաշտոնաթող գեներալների փոխարեն ղեկավարումը հանձնել երիտասարդ ու հեռանկարային գեներալներին՝ կազմակերպության հեղինակությունը բարձրացնելու համար:

Այստեղ նկատում ենք, որ ասվածը քար է Սերժ Սարգսյանի բանջարանոցը` Յուրի Խաչատուրովին առաջադրելու մասով: ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել է, որ կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նախագիծը պետք է ստորագրեն բոլոր երկրները:

ՀԱՊԿ քարտուղարության խոսնակ Վլադիմիր Զայնետդինովն իր հերթին հայտարարել, որ փաստաթղթում նոր քարտուղարի նշանակման ժամկետ ամրագրված չէ: Բայց Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ մնացած օրերին կամ հաջորդ տարվա առաջին օրերին բոլոր իրավական ձևակերպումները կիրականացվեն և արդեն կաշխատի նոր պաշտոնում:

Հանգամանքների բերումով` Հայաստանը բացահայտեց իրական վիճակը ՀԱՊԿ-ում` ռազմաքաղաքական դաշինք, որի անդամները բոլոր հարցերում պաշտպանում են ոչ թե դաշինքի անդամ երկրի, այլ` դաշինքին չանդամակցող ու իրենց դաշնակցի հետ ոչ բարեկամական հարաբերություններից մեջ գտնվող երկրի շահերը: Հիմա ՀԱՊԿ-ը պիտի բացատրություններ տա` ինչու՞ է այդպես: Եվ իմա՞ստ ունի այդպիսի դաշինքի հետագա գործունեությունը, թե՞ ինքնանպատակ է` ինչպես հետխորհրդային տարածքի բոլոր կառույցները` սկսած ԱՊՀ-ից, որ Պուտինն անվանում էր ԽՍՀՄ-ից ապահարզանի ձև, մինչև ՀԱՊԿ ու ԵԱՏՄ:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը ՀԱՊԿ-ի քարտուղարի նշանակման հետ կապված ընդգծել էր, որ  քարտուղարի նշանակման խնդիրը պետք է լուծվի կոնսենսուսի ճանապարհով: Թեև գիտի, որ Զասը եղել է Ղրղզստանում, Ղազախստանում, Տաջիկստանում, Ռուսաստանում ու ստացել 4 երկրների նախագահների հավանությունը, տվյալ դեպքում մնում է Հայաստանը, որտեղ Զասը չի եղել և Հայաստանն էլ պատրաստ չէ ընդունել նրան իբրև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` Հայաստանը համարում է, որ չկա Երևանի քվոտան ժամկետից շուտ դադարեցնելու անհրաժեշտություն: Բայց նա նաև նշել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական է, ՀՀ համար գլխավոր խնդիրը ՀԱՊԿ ռազմաքաղաքական բնույթն է և ՀՀ հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարումը: Փաստացի` նա հստակ չի ասում` ի՞նչ է ուզում ու ի՞նչ է անելու: Ավելին` եթե կարևորը Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարումն է, ակնհայտ է ՀՀ նկատմամբ Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների չկատարումը` համենայն դեպս մինչև 2020-ը ռոտացիան գործում է և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ՀՀ-ինն է: Բելառուսի թեկնածուին առաջադրելն ու պաշտպանելը բացահայտ հակադաշնակցային պահվածք է: Ու դա նորություն չէ ՀԱՊԿ-ում` նույն Բելառուսի նախագահի պատճառով Յուրի Խաչատուրովի նշանակումը հետաձգվեց մեկ տարի: Հայաստանը կարող է նույն դրամով վճարել Բատկային` նվազագույնը մեկ տարի, և դա կլինի ճիշտ որոշում ու պատասխան Հայաստանի դեմ նրա անթաքույց դեմարշին` պատերազմում ինչպես պատերազմում: Ի՞նչ է անելու Բելառուսի նախագահը` Իլհամ Ալիևի օգնությա՞նն է դիմելու, թե՞ հաջորդ քայլով Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ դարձնելու հրամանագիր է ստորագրելու ու հայտարարելու է, որ ՀՀ-ից բացի` բոլորը համաձայն են, ի դեպ սա ևս չի կարելի բացառել:

website by Sargssyan